Գլխավոր էջ Նորություններ Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք

190
0

Դեկտեմբերի 1-ին կատարվել է 552 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

 

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24230 քաղաքացու հետազոտություն, որից 4068-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արձանագրվել է 3 մահվան դեպք։

 

80-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, պոլիօրգան անբավարարություն:

 

56-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, անեմիա 4-րդ աստիճանի:

 

88-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, տարիքային կախեքսիա, պոլիօրգան անբավարարություն:

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթ0ահարելու:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ