Գլխավոր էջ Գլխավոր Ո՞ր տարիքի մարդիկ են առավել հակված վարակվելու Օմիկրոն շտամով

Ո՞ր տարիքի մարդիկ են առավել հակված վարակվելու Օմիկրոն շտամով

519
0

Հարավաֆրիկյան հանրապետությունից հայտնում են, որ գրանցվել է կորոնավիրուսի Օմիկրոն շտամի անսովոր տարիքային բաշխում: Մարդկանց տարիքը, ովքեր առավելապես հակված են վարակվելու նոր շտամով բացահայտել է տեղի հիվանդանոցներից մեկի՝ ինտենսիվ խնամքի բաժանմունքի ղեկավարը, այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով TACC-ին։

«20-30 տարեկան երիտասարդները մեզ մոտ են գալիս միջին ու ծանր վիճակով։ Նրանցից շատերը կարիք ունեն շտապ ինտենսիվ բուժման»,-ասել է բժիշկը։

Նրա խոսքով, կա ռիսկ, որ շուտով Հարավաֆրիկյան հանրապետության բժշկական հաստատություններն իրենց աշխատանքում կունենան ծանրաբեռնվածություն՝ առկա բոլոր տեղերը հիվանդ մարդկանցով համալրելու պատճառով։ Դա նաև պայմանավորված է նրանով, որ վարակվածների 65 տոկոսն, ովքեր տեղափոխվում են հիվանդանոց՝ պատվաստված չեն Քովիդի դեմ։

Կորոնավիրուսի նոր շտամը, որը հայտնի է B.1.1.529 կոդով՝ բացահայտվել է Հարավաֆրիկյան հանրապետությունում նոյեմբերի 11-ին։ Շտամը անվանել են հունական «Օմիկրոն» տառով և ԱՀԿ-ը այն արդեն հասցրել է հայտարարել վտանգավոր։

Ավելի վաղ Օմիկրոն շտամի վտանգների մասին հայտնել է ռուս վիրուսաբան Ալեքսանդր Չեպրունովը։ Նա նշել է, որ վիրուսի նոր շտամը շատ տարբերվում է առաջին՝ ուհանյան, տարբերակից։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ