Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ո՞վ չպետք է պատվաստվի քովիդի դեմ

Ո՞վ չպետք է պատվաստվի քովիդի դեմ

3890
0

Հաճախ է խոսվում քովիդ-պատվաստումների հակացուցումների մասին։ Հատկապես հղիների և կերակրող մայրերի պատվաստումների վերաբերյալ թեմաները հակասական են։

Պատվաստման հակացուցումներն են՝ հղիությունը և կրծքով կերակրման ժամկետը, մինչև 18 տարեկան տարիքը, ծանր ալերգիկ ռեակցիաների պատմությունը, պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ գերզգայունությունը, սուր հիվանդություններ և քրոնիկական հիվանդությունների սրացումը: Հակացուցումները ներկայացնում է novochgrad.ru կայքը։ Հետաքրքրականն այն է, որ մինչև 18 տարեկանների վերաբերյալ տեղեկատվությունը ևս հակասական է։ Աշխարհում արդեն իսկ սկսել են պատվաստել 12+ տարիքի երեխաներին։ Հայաստանում նույնպես երեխաներին պատվաստում են «Moderna» պատվաստանյութով, որի վերաբերյալ հակացուցումները ևս հակասական են։ Իսկ ահա հղիությունն ու կրծքով կերակրումը աշխարհի շատ երկրներում այլևս հակացուցումների շարքում չեն։

Reuters-ի փոխանցմամբ ՝ որոշ երկրներ առհասարակ դադարեցրել են կամ օգտագործում են միայն մեկ դեղաչափ՝ հետևելով դեռահասների շրջանում արված Մոդեռնայի հետազոտությունը՝ սրտանոթային համակարգի հազվագյուտ կողմնակի էֆեկտերի հետ կապված։

Անդրադառնալով հակացուցումներին․

Սուր հիվանդությունների և քրոնիկական հիվանդությունների սրացման դեպքում պատվաստումն իրականացվում է ապաքինումից կամ ռեմիսիայից 2-4 շաբաթ անց: Աղեստամոքսային տրակտի սուր վարակիչ հիվանդություններով, պատվաստանյութը կարող է իրականացվել ջերմաստիճանի նորմալացումից հետո:

Ինչ վերաբերում է շաքարային դիաբետին: Հակացուցումների ցանկում չկա՞։

Novochgrad.ru-ն տալիս է հարցի պատասխանը․

«Ոչ, ավելին, ըստ ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ, ակադեմիկոս Իվան Դեդովի, շաքարային դիաբետը պատվաստման ուղղակի ցուցում է»։

Նշենք, որ շաքարային դիաբետով հիվանդների մոտ 3-4 անգամ ավելի մեծ է հոսպիտալացման, հիվանդության բարդ ընթացքի և կորոնավիրուսի անբարենպաստ ելքերի ռիսկերը՝ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր չեն տառապում շաքարային դիաբետով։

Դիաբետի ոլորտի ռուս, ամերիկացի և եվրոպացի մասնագետները համաձայն են, որ 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդները կարող են պատվաստվել հակացուցումների բացակայության դեպքում՝ ընդհանուր վիճակի լրացուցիչ մոնիտորինգով և գլիկեմիկ հսկողությամբ: Այս մասին տեղեկանում ենք taganrogprav.ru կայքից։

Ս․Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ