Գլխավոր էջ Նորություններ Հունգարիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութը լավագույն պաշտպանիչ արդյունավետությունն է ցույց տվել մահացու դեպքերից

Հունգարիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութը լավագույն պաշտպանիչ արդյունավետությունն է ցույց տվել մահացու դեպքերից

226
0

Ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը լավագույն պաշտպանիչ արդյունավետությունն է ցույց տվել մահացու դեպքերից Հունգարիայում, որտեղ օգտագործվում են եւս 4 պատվաստանյութեր՝ Moderna, Pfizer-BioNTech, Sinopharm եւ AstraZeneca։ Այս մասին ասվում է Science Direct-ում հրապարակված հետազոտության մեջ։

 

Հետազոտությունը վերլուծել է 3,7 միլիոն հունգարացիների տվյալները, ովքեր ստացել են պատվաստումների ամբողջական կուրս տարբեր պատվաստանյութերի երկու բաղադրիչներով: Ուսումնասիրություններն իրականացվել են 2021 թվականի հունվարի 22-ից հունիսի 10-ը։

 

««Սպուտնիկ V»-ը լավագույն արդյունքն է ցուցաբերել հինգ պատվաստանյութերի մեջ (Sputnik V, Moderna, Pfizer-BioNTech, Sinopharm եւ AstraZeneca), որոնք կիրառում է ԵՄ անդամ Հունգարիան՝ 3,7 միլիոն պատվաստված անձանց տվյալների անկախ ուսումնասիրության շրջանակում»,-մեջբերում է «Ինտերֆաքս»-ը Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւի խոսքը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ