Գլխավոր էջ Գլխավոր Հաճախ տրվող հարցեր․ ինչու՞ են պատվաստված մարդիկ վարակվում Քովիդ 19-ով

Հաճախ տրվող հարցեր․ ինչու՞ են պատվաստված մարդիկ վարակվում Քովիդ 19-ով

2203
0

Կորոնավիրուսի և Քովիդ-պատվաստանյութերի վերաբերյալ մարդիկ հաճախ հարցեր են ունենում և ակնկալում են սպառիչ պատասխաններ։ Հիմնականում մարդկանց հուզում է պատվաստանյութերի արդյունավետությունը։ Medmedia.am-ը ներկայացնում է հաճախ տրվող հարցերից մի քանիսը։

Ասում են՝ պատվաստվածներն էլ են հիվանդանում։ Արդյո՞ք պատվաստումները պաշտպանում են:

«Թեև աշխարհում ոչ մի պատվաստանյութ չի կարող երաշխավորել հարյուր տոկոս պաշտպանություն, այդուհանդերձ՝ հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ պատվաստվածների շրջանում դեպքերի թիվը չափազանց փոքր է: Նույնիսկ եթե վարակը տեղի է ունեցել, պատվաստված մարդիկ հիվանդությունը կրում են շատ ավելի մեղմ ձևով, քան նրանք, ովքեր չեն պատվաստվել: Բժիշկները նույն բանն են ասում. այսպիսով, Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն ընդգծում է, որ վերակենդանացման հիվանդների մեջ պատվաստված հիվանդներ չկան, և ծանր դեպքերը կտրուկ կնվազեն, եթե բոլորը լսեն մասնագետների բացատրությունները»,-մեջբերում է novochgrad.ru-ն։

Նշենք, որ թեմայի շուրջ վարակաբան Հասմիկ Ղազինյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը այդքան էլ կայուն չէ․

«Պարզվում է, որ բնական հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը այդքան էլ կայուն չէ, հետևաբար այն պետք է ամրապնդել: Երկրորդը՝ իսկապես ամբողջ աշխարհում շրջանառվում է «Դելտա» մուտանտը, օրինակ, մեր հարևան երկրում՝ Վրաստանում ինֆեկցվածների 40 տոկոսը «Դելտա» մուտացիայով է, հետևաբար մեզ մոտ նույնպես այն մեծ թափ կառնի, համոզված եմ, դա է ինֆեկցիայի կանխորոշումը, որը ավելի ագրեսիվ է, ավելի ծանր կլինիկական ձևերի է հանգեցնում: Հետևաբար այս պատվաստումը լավագույն կանխարգելիչ մեթոդն է «Դելտա» ինֆեկցիայի դեմ պայքարելու համար: Նույնիսկ եթե մարդիկ վարակվում են, ապա այն կարող է ընթանալ շատ հանդարտ, առանց որևիցե բարդությունների», — նշել էր նա:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ