Գլխավոր էջ Գլխավոր Հայտնաբերվել է Covid 19-ի նոր շտամ

Հայտնաբերվել է Covid 19-ի նոր շտամ

678
0

Հարավային Աֆրիկայի գիտնականները հայտարարել են SARS-CoV-2 վիրուսի նոր շտամի մասին և այն ներկայումս ուսումնասիրվում է, նոյեմբերի 25-ին հայտնել է Reuters-ը: B.1.1.529 անվանումը ստացած շտամն ունի մուտացիաների «շատ անսովոր համադրություն», որը կարող է շրջանցել մարմնի իմունային պատասխանը , այն նաև ավելի վարակիչ է: Այս տեղեկությունը փորձագետները հայտնել են ասուլիսի ժամանակ։

Գիտնականների խոսքով՝ լաբորատորիաների առաջին ախտորոշիչ տվյալների համաձայն՝ այս տարբերակն արագորեն տարածվել է ամենախիտ բնակեցված Գաուտենգ նահանգում և արդեն կարող է լինել երկրի մյուս ութ նահանգներում։ Հարավաֆրիկյան իշխանությունները հաստատել են B.1.1.529 շտամով վարակման առնվազն 100 դեպք:

Գիտնականները կարծում են, որ Գաուտենգում վարակի նոր դեպքերի մինչև 90%-ը կարող է կապված լինել B.1.1.529-ի հետ: «Տվյալները սահմանափակ են, բայց մեր փորձագետները արտաժամյա աշխատում են բոլոր հաստատված հսկողության համակարգերի հետ՝ հասկանալու նոր շտամտ և հնարավոր հետևանքները», — ասում են հարավաֆրիկյան հանրապետության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի ներկայացուցիչները:

Հարավային Աֆրիկան ​​առաջին երկիրն էր, որն անցյալ տարի հայտնաբերել է բետա (Beta) շտամը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ