Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ են Վանաձորի պոլիկլինիկայի տնօրենին ազատել աշխատանքից

Ինչու՞ են Վանաձորի պոլիկլինիկայի տնօրենին ազատել աշխատանքից

608
0

Վանաձորում իշխող քաղաքական ուժը սոցցանցերում «հետևում է» պետական կառույցներում աշխատողներին։ Ֆեյսբուքյան մեկ լայքը ճակատագրական է եղել Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենի և բժշկուհու համար։

 

Տնօրենին ազատել են աշխատանքից, իսկ բժշկուհուն խիստ նկատողություն են տվել, Վանաձորի համայնքապետի ՔՊ թեկնածուի մասին ծաղրական հրապարակմանը լայքելու համար։ Այս մասին հայտնում են ArmDaily.am-ի աղբյուրները։«Մարզպետի բուկլետը, թե նկարը գետնին գցած՝ ՖԲ ֆոտո ա լայքում, գալիս են գլխավորին ասում՝ քո բժշկին հեռացրու»,-այս մասին ArmDaily.am-ին հայտնում է Վանաձորի քաղաքացին։

 

Ըստ մեր աղբյուրի՝ տնօրենը հարցրել է, թե ինչ հիմքով են ուզում բժշկին հեռացնել աշխատանքից։

 

«Այս հարցի համար էլ  բռնում են տնօրենին հեռացնում են»,-ասաց նա։

 

ArmDaily.am-ը կապ հաստատեց Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի ընդունարան, որտեղից փոխանցեցին. «Դուք համար տվեք, եթե ցանկություն ունենան, կզանգեն կխոսեն Ձեր հետ»։

 

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մարզպետարանից նրանց նկատողություն են արել «իրենց ղեկավարին նեղացնելու» համար։ Տնօրենն ու բժշկուհին պատրաստ են եղել ներողություն խնդրել, եթե վիրավորել են ՔՊ թեկնածուին, սակայն, միևնույնն է, տնօրենն ազատվել է աշխատանքից։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ