Գլխավոր էջ Նորություններ ՍԴ-ում վիճարկվում է Առողջապահության նախարարի հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը

ՍԴ-ում վիճարկվում է Առողջապահության նախարարի հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը

367
0

2021 թվականի նոյեմբերի 25-ին մեկնարկել է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դատաքննությունը:

 

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

 

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն ասաց, որ դիմողը վիճարկում է 2 ակտերի սահմանադրականությունը՝ օրենքի և հրամանի: Օրենքի մասով՝ խոսքը վերաբերում է «Բնակչության սանիտարահամաճարակայնին անվտանգության ապահովման մասին» օրենքին և դրա 2 հոդվածների համապատասխան դրույթներին: Հոդված 20.3. Կարանտին սահմանելու դեպքում կիրառվող սահմանափակող միջոցառումները և Հոդված 22-ի 3-րդ պարբերությունը՝ այն անձանց, որոնք չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, ինչպես նաև եթե բժշկական զննությամբ ախտորոշվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հիվանդություններից որևէ մեկը, ապա Տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում մինչև առողջացումը չեն թույլատրում աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Նաև վիճարկվում է առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանը՝ ըստ որի՝  հանրային իշխանության մարմիններում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ թեստի  բացասական արդյունքը:

 

«Դիմողի դիրքորոշումը հանգում է նրան, որ առևրևույթ սահմանադրականության խնդիր է տեսնում ՊՇՌ թեստ հանձնելու հետ կապված, դա սահմանված է որպես պարտականություն, իսկ որպես այլընտրանք ներկայացված է պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պարտականությունը, նաև այն փաստը, որ աշխատողների վրա դրվել է պարտականություն թեստավորման ծախսերը կատարել իրենց հաշվին, սա ուղղակիորեն նախատեսվել է հրամանով: Ինչ վերաբերում է օրենքով նախատեսված կարգավորումներին՝ դիմողի դիրքորոշումը հանգում է նրան, որ այս դեպքում ևս անձի վրա դրվում են պարտականություններ»,-ասաց Էդգար Շաթիրյանը:

 

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանն ասաց, որ Էդգար Շաթիրյանը Առողջապահության նախարարից պահաջել էր ներկայացնել նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանը և դրա դեմ պայքարին առնչվող հրամնների պատճեններ, տրամադրվել է մոտ 68 ակտեր:

 

«ՍԴ-ին է տրամադրվել նաև մեծահասակների մոտ միզուղիների վարակների դեմ վարման կլինիկական ուղեցույցը. հարց՝ ուսումնասիրե՞լ եք այդ ակտերը և ձեր կարծիքով դրանք և հատկապես վերջին նշված ուղեցույցը ՍԴ-ում քննվող սույն գործի լուծման համար ունե՞ն էական նշանակություն, արդյո՞ք տրամադրված ակտերը սոսկ ծավալի առումով տպավորություն չեն ստեղծում և ծանրաբեռնում Սահամանադրական դատարանը վեճի առարկայի հետ ուղղակիորեն կա չունեցող նյութերով: Գործի լուծման համար Սահամանադրական դատարանում վեճի առարկայի մասով միզուղիների վարակների դեմ վարման կլինիկական ուղեցույցի հետ ես կապ չտեսա»,-ասաց նա:

 

Արձագանքելով Արևի Պետրոսյանի հարցին՝ Էդգար Շաթիրյանն ասաց, որ այդ հարցով առանձնապես ասելիք չունի:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ