Գլխավոր էջ Գլխավոր Արցախում կտրուկ աճել են շմոլ գազով թունավորվելու դեպքերը

Արցախում կտրուկ աճել են շմոլ գազով թունավորվելու դեպքերը

479
0

ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում կտրուկ աճել են շմոլ գազով (ածխածնի մոնօքսիդ) թունավորվելու դեպքերը:

 

«Դրանք հիմնականում գրանցվում են ծխատարի անսարքության կամ խցանման, գազի վառարանի և ջրատաքացուցչի անսարքության, ինչպես նաև անվտանգության սարքի անջատված լինելու կամ բացակայության պատճառով։

 

Արտակարգ իրավիճակներից ու դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար՝ հորդորում ենք խստագույնս պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:

 

Գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դուրս գալ բացօթյա տարածք և օդափոխել բնակարանը։ Եթե տանն առկա է գազօջախ, անհրաժեշտ է անջատել այն և փակել գազի հոսքը։

 

Օդափոխելով տարածքը գազի խտությունը նվազում է՝ միաժամանակ նվազեցնելով թունավորման ռիսկը»,- ասված է հայտարարության մեջ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ