Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ է երկրորդային ծուխը

Ի՞նչ է երկրորդային ծուխը

41
0

Սիգարետի ծխի վնասակար ազդեցության մասին շատերն են տեղյակ, սակայն ոչ բոլորն են ուշադրություն դարձնում երկրորդային ծխի վտանգներին։ Սիգարետի ծուխը գազի ու այլ մասնիկների խառնուրդ է։ Այն լի է զանազան քիմիական նյութերով, որոնք կարող են վնաս հասցնել առողջությանը։ Երկրորդային ծուխն առաջանում է սիգարետի այրման արդյունքում․ այն շնչում են ծխողի շրջապատում գտնվող անձիք։ Երկրորդային ծուխն ազդում է սրտի նորմալ աշխատանքի, արյան և անոթային համակարգերի վրա։

 

Երկրորդային ծխի ազդեցության և դրա հետևանքներին ավելի լավ ծանոթանալու համար ուսումնասիրենք 9 հետաքրքիր փաստ վերջինիս մասին․

 

1. Ամբողջ աշխարհում երեխաների 40%-ը ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը։

 

2. Երբ երեխաները ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը, նրանք ավելի զգայուն են դառնում ականջի վարակների, ասթմայի, շնչառական խնդիրների նկատմամբ։

 

3. Երկրորդային ծխի վնասակար ազդեցությունը հնարավոր է բացառել ծխախոտի այլընտրանքների՝ ծխախոտի տաքացման համակարգերի, նիկոտինային սպեղանու, նիկոտինային մաստակի և այլ արտադրատեսակների օգտագործման շնորհիվ։ Այս արտադրատեսակների դեպքում բացակայում է այրումը, և հետևաբար՝ ծխի ազդեցությունը բացառվում է։

 

4. Երկրորդային ծուխը կարող է 18 ամսական և ավելի փոքր տարիքի երեխաների շրջանում թոքաբորբի ու բրոնխիտի առաջացման պատճառ դառնալ։

 

5. Միայն ԱՄՆ-ում երկրորդային ծխի ազդեցության հետևանքով թոքի քաղցկեղից տարեկան շուրջ 3 400 մահ է գրանցվում․ թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունն աճում է մոտ 20-30%-ով։

 

6. Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ ամբողջ աշխարհում 1 մլրդ ծխողները նպաստում են չծխող անձանց շրջանում երկրորդային ծխի ազդեցության հետ կապված հիվնդությունների պատճառով տարեկան 880 հազար մարդու մահերի գրանցմանը։

 

7. Չծխող անձիք, որոնք ենթրակվում են երկրորդային ծխի ազդեցությանը տանը կամ աշխատավայրում, 25-30%-ով ավելի հաճախ են ունենում սրտային հիվանդություններ։

 

8. Երկրորդային ծուխը բարձրացնում է կաթվածի հաանականությունը 20−30%-ով։

 

9. Երկրորդային ծխում առկա հազարավոր քիմիական միացություններից և թունավոր նյութերից ավելի քան 250-ը վտանգավոր են, իսկ 69-ն առաջացնում են քաղցկեղ։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ