Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ են լիարժեք պատվաստված մարդկանց զգալի մասը COVID 19-ով հոսպիտալացվում

Ինչու՞ են լիարժեք պատվաստված մարդկանց զգալի մասը COVID 19-ով հոսպիտալացվում

965
0

ԱՄՆ Յուտա նահանգի Deseret News լրատվական գործակալությունն օրեր առաջ անդրադարձավ այն պատվաստված անձանց, որոնք հոսպիտալացվում են COVID 19-ով։ Բժիշկ Էնթոնի Ֆաուին երեքշաբթի օրը տված հարցազրույցում նախազգուշացրեց, որ լիարժեք պատվաստված մարդիկ,այսինքն նրանք, ովքեր ստացել են պատվաստման երկու դեղաչափը, հոսպիտալացվում են COVID 19-ով, քանի որ պատվաստանյութերից ձեռք բերված իմունիտետը թուլացել է։

Լիարժեք պատվաստված մարդիկ COVID 19-ով հոսպիտալացվու՞մ են

Սպիտակ տան կորոնավիրուսային հիվանդության գծով խորհրդական Ֆաուչին ասում է, որ վերջին շրջանում հոսպիտալացումների աճ է գրանցվել լիարժեք պատվաստված մարդկանց շրջանում․ «Դա զգալի մաս է,բայց ամեն դեպքում ոչ մեծամասնություն»։

Լիարժեք պատվաստված ո՞ր մարդիկ են հոսպիտալացվում COVID 19-ով

Բժիշկ Ռոշել Վալենսկին՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենը, չորեքշաբթի ասաց, որ տարեց մարդիկ, ովքեր դեռ չեն ստացել իրենց պատվաստումները, բախվում են ամենամեծ խնդրին․«Թեև չպատվաստված մարդիկ ամենամեծ վտանգի տակ են, մենք տեսնում ենք շտապ օգնության բաժանմունք այցելուների աճ 65 և ավելի մեծահասակների շրջանում, քան ավելի երիտասարդ տարիքային խմբերում»,- ասաց Վալենսկին Սպիտակ տան ճեպազրույցում։

Իսկ Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Ֆաուչիի խոսքով մարդիկ դեռ վարակվելու են, և կլինեն մարդիկլ որոնք կհոսպիտալացվեն, սակայն այն մեծամասշտաբ չի լինի։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ