Գլխավոր էջ Նորություններ Երեք միֆեր պատվաստումների վերաբերյալ, որոնք տարածում է Առողջապահության նախարարությունը

Երեք միֆեր պատվաստումների վերաբերյալ, որոնք տարածում է Առողջապահության նախարարությունը

321
0

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը գրել է.

‼️ Երեք միֆեր պատվաստումների վերաբերյալ, որոնք տարածում է Առողջապահության նախարարությունը (ԱՆ) ‼️

 

❎ Միֆ 1. Պատվաստումները նվազեցնում են Քովիդ-19-ի տարածումը:

🔴 Բացահայտում 1. Նախկինում հարցում է կատարվել ԱՆ, թե որքա՞ն է կազմում Քովիդ-19-ով վարակվելու հավանականությունը դելտա շտամի պարագայում։ Ըստ ԱՆ պատասխանի (https://t.me/AntiEpidemicAlliance/197). <<Դելտա շտամի պարագայում վիրուսով վարակվելու և ուրիշներին փոխանցելու Քովիդ-19-ի պատվաստանյութի կարողությունը դեռ ուսումնասիրվում է>>։

Այսինքն, դեռ հայտնի չէ, արդյո՞ք պատվաստումը նվազեցնում է տարածումը, իսկ մյուս կողմից պատվաստումային մեծ ծածկույթ ունեցող երկրներում՝ օրական դեպքերի թիվը կտրուկ աճում է:

 

❎ Միֆ 2. Պատվաստումները նվազեցնում են հակաբիոտիկների անհարկի օգտագործումը:

🔴 Բացահայտում 2. Բացարձակապես անհասկանալի է, թե ինչպե՞ս պատվաստումն ինքնին կարող է նվազեցնել հակաբիոտիկների անհարկի օգտագործումը, երբ դրանք նշանակվում են բժշկի, կամ ինքնուրույն կիրառվում հիվանդների կողմից: Պատվաստումը կախարդական փայտիկ չէ, որը ինքն իրենով լուծի առողջապահական համակարգում հակաբիոտիկների անհարկի կիրառման հետ կապված խնդիրները: Դրա համար անհրաժեշտ է բժիշկների և բնակչության շարունակական կրթություն այս հարցերի շուրջ, համապատասխան ուղեցույցների առկայություն և հետևողական քայլեր, որոնք կկանխեն հակաբիոտիկների անհարկի օգտագործումը:

 

❎ Միֆ 3. Պատվաստումները նվազեցնում են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը և տարածումը:

🔴 Բացահայտում 3. Եթե պատվաստումներն ինքնին չեն կարող նվազեցնել հակաբիոտիկների անհարկի օգտագործումը, ապա ինչպե՞ս կարող են նրանք նվազեցնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը և տարածումը:

 

😳 Ափսոսանքով պետք է փաստել, որ առողջապահության նախարարությունը հերթական անգամ իր կազմակերպչական բացերի, ամիսներ շարունակ բուժման միասնական ուղեցույցների բացակայության, բժիշկների շարունակական կրթության պակասի մեղավորությունը փորձում է քողարկել պատվաստումներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ