Գլխավոր էջ Նորություններ Պատվաստումից հետո չունենք ոչ մի բարդության դեպք, որն արժանի է հիշատակման. Նիկոլ...

Պատվաստումից հետո չունենք ոչ մի բարդության դեպք, որն արժանի է հիշատակման. Նիկոլ Փաշինյան

263
0

«Առաջին պատվաստում ստացողների թիվն արդեն 700 հազարից ավել է և չունենք ոչ մի բարդության դեպք, որն արժանի է հիշատակման»,-կառավարության նիստում հայտարարեց նիկոլ փաշինյանը՝ նկատելով սակայն, որ կան ջերմության բարձրացման, վատ զգալու դեպքեր:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանսեյանը շեշտեց, որ դեպքերի թվի նվազմանը նպաստել են պատվաստումները:

Նա նկատեց, որ նախորդ օրվա դրությամբ գրանցվել է վարակման 592 դրական դեպք և թեստավորվել է 7166 քաղաքացի:

«Ցավոք սրտի մահացել է 40 քաղաքցի, մենք գիտենք, որ մահվան թվերը նվազում են վարակման ալիքի նվազումից 2-3 շաբաթ հետո»,-հայտարարեց նախարարը:

Նրա պնդմամբ 1 մլն 165 հազար 501 պատվաստում  է արվել և բարդության որևէ հիշարժան դեպք չի գրանցվել:

Ավանեսյանի խոսքով՝ պատվաստանյութի առաջին դեղաչափ ստացել են 761,820 քաղաքացի, որը կազմում է բնակչության 38.1 %-ը և 406,681չափահաս բնակիչ ստացել է երկու դեղաչափն էլ, որը կազմում է բնակչության 20 %-ը:

Նա հայտնեց, որ վարակված 17,326 ակտիվ դեպքերի 1,269-ն են պատվաստված (3.6 %) եղել, իսկ հիվանդանոցային բուժում ստացածների 3,124 դեպքից 114-ն են պատվաստված:

Ավանեսյանը հայտնեց, որ մշակվում են 6 ամիսը լրացած լիարժեք պատվաստվածներին կրկնակի պատվաստելու կանոնակարգերը:

Անդրադառնլով բացօթյա տարածքում դիմակների կրման պարտադրանքի վերացմանը՝ Նիկոլ Փաշինյանը կատակեց, որ մարզերի կտրող ձմեռային ցրտից պաշտպանվելու համար դիմակներն անհրաժեշտ են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ