Գլխավոր էջ Նորություններ ՌԴ-ն կշարունակի օգնել ԵԱՏՄ երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու հարցում

ՌԴ-ն կշարունակի օգնել ԵԱՏՄ երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու հարցում

310
0

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի օգնել Եվրասիական միության երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության հարցում։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը«Ռուսաստանյան պատվաստանյութերը ապացուցել են իրենց հուսալիությունը, և ՌԴ իշխանությունները պատրաստ են աջակցել գործընկեր երկրներին դրանք իրենց երկրներում արտադրելու հարցում,-հավելեց ՌԴ վարչապետը:

 

Միխայիլ Միշուստինը նաև խոսեց «Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածի մասին՝ նշելով, որ հավելվածն արդեն ավելի քան մեկ միլիոն օգտատեր է հավաքել։

 

Նա նշեց, որ այս հավելվածը թեթևացրել է սահմանային հսկողությունը ուղևորների նկատմամբ, այսինքն ՝ զգալիորեն օգնել է ոչ դյուրին պայմաններում անվտանգ ուղեւորափոխադրումներին։

 

«Համակարգին արդեն միացել են ԵԱՏՄ երկրները, քննարկվում Է ԱՊՀ մյուս երկրների և համագործակցության սահմաններից դուրս երկրների միացումը»,- ասաց Միշուստինը։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ