Գլխավոր էջ Գլխավոր «Թեստի պատասխանը բացասական է լինում, բայց մարդը քովիդ է»․ Լ․ Մանուկյան

«Թեստի պատասխանը բացասական է լինում, բայց մարդը քովիդ է»․ Լ․ Մանուկյան

9478
0

Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը, Medmedia.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այն խնդրին, որ շատ դեպքերում մարդիկ ունենում են Քովիդ ախտանշաններ, բայց թեստի պատասխանը բացասական է ստացվում, նշել է, որ եթե մենք ունենք վերին շնչուղիների հետ կապված որևէ գանգատ՝ ընդհանուր թուլություն, մկանացավ, հոդացավ, ապա պետք է այդ հիվանդին դիտարկենք, որպես Քովիդ հիվանդ։

«Անկախ նրանից՝ թեստը դրակա՞ն է, թե՞ բացասական, որովհետև բազմաթիվ հետազոտությունները փաստել են, որ 30-40 տոկոս դեպքերում թեստը կարող է բացասական գալ։ Մարդը կորոնավիրուս է լինում, բայց թեստի պատասխանը բացասական է լինում։ Կարող է պատճառը լինել տեխնիկական, օրինակ՝ կարող է շատ խորը չեն վերցրել, կարող է վերին շնչուղիներում այլևս չկա վիրուսը, այլ ներթափանցել է օրգանիզմ, տարբեր պատճառներ կան, որոնց հետևանքով թեստը կարող է բացասական գալ։ Եթե վերը նշված գանգատները մարդն ունի մենք նրան դիտարկում ենք Քովիդ հիվանդ»,-նշեց Լամարա Մանուկյանն ու հավելեց, որ առաջին 7 օրը վիրուսային փուլն է, եթե այդ փուլը ճիշտ վարենք, մենք կկանխարգելենք բարդությունը՝ թոքերի, լյարդերի ու երիկամների ախտահարումը, որոնք սկսում են 7 օր հետո։

«Մենք հենց դա ենք բուժում, հենց ինքը՝ կորոնավիրուսը մենք չենք բուժում, որպես վերին շնչառական վարակ, որովհետև մենք թիրախային դեղ չունենք։ Մենք կանխարգելում ենք, որ բարդացում չլինի։ Բոլոր հիվանդները, ովքեր դիմում են՝ մենք գրեթե բոլորի դեպքում կանխարգելում ենք և փոքր տոկոսն է, որ թոքաբորբ են ունենում, մարդը չպետք է նստի սպասի, որ լավ, քովիդ չի, ուրեմն կարող է բան չանել»,-ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ արդեն հաստատված թոքաբորբով պացիենտներ կան, որոնց թեստը բացասական է ստացվել, նրանք ուղղորդվում են սովորական հիվանդանոցներ և բուժվում են վճարովի։

«Ամեն մարդ չի կարողանում այդ վճարներն անել, կա դեղ, որի ֆլակոնը 60 հազար դրամ է, կա դեղ, որ 300 հազար դրամ է։ Այսպես ասած, այդ մարդու բախտը չի բերել ու նրա թեստը եկել է բացասական, բայց նույ Քովիդ հիվանդն է։ Մենք պետք է հասկանանք, որ բացասական թեստով պացիենտը նույն քովիդ հիվանդն է, շատ դեպքերում բացասական գալուց հետո, մարդիկ երկու օր անց կրկին թեստավորվում են և դրական է ստացվում պատասխանը»,-ասաց նա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ