Գլխավոր էջ Նորություններ Ամբողջական պատվաստման համար «Պֆայզեր»-ի արդյունավետությունը կազմել է 88.8%, «Մոդեռնա»-ինը՝ 96.3%. ՀՎԿ ազգային...

Ամբողջական պատվաստման համար «Պֆայզեր»-ի արդյունավետությունը կազմել է 88.8%, «Մոդեռնա»-ինը՝ 96.3%. ՀՎԿ ազգային կենտրոն

281
0

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Ֆեսբուքյան էջում հրապարակել է պատվաստանյութերի արդյունավետության ամերիկյան ուսումնասիրությունների արդյունքները.

 

«ԱՄՆ 25 նահանգների  բուժանձնակազմի շրջանում իրականացվել է դեպք-հսկողություն հետազոտություն՝ գնահատելով պատվաստանյութի արդյունավետությունը ոչ ամբողջական պատվաստման (ըստ հետազոտության մեջ ներառման չափանիշների՝ անձինք՝ առաջին դեղաչափը ստանալուց 14 օր հետո, և անձինք՝ երկրորդ դեղաչափը ստանալուց  հետո մինչև 6-րդ օրը) և ամբողջական պատվաստման դեպքում (ըստ հետազոտության մեջ ներառման չափանիշների՝ անձինք՝ երկրորդ դեղաչափը ստանալուց 7 օր հետո)։

 

Ոչ ամբողջական պատվաստման համար «Պֆայզեր» պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է  77,6 %, «Մոդեռնա» պատվաստանյութի արդյունավետությունը՝ 88.9%, իսկ ամբողջական պատվաստման համար «Պֆայզեր» պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 88.8%, «Մոդեռնա» պատվաստանյութինը՝ 96.3%։

 

ՌՆԹ պատվաստանյութով ամբողջական պատվաստումն արդյունավետ է Covid-19-ի ծանր ձևերի կանխարգելման տեսանկյունից ռիսկի խմբի անձանց համար (ճարպակալում, ասթմա, շաքարային դիաբետ կամ զարկերակային բարձր ճնշում ունեցող, ինչպես նաև 50 տարեկան և բարձր անձինք)։

 

Հետազոտությունների արդյունքներով` ՌՆԹ պատվաստանյութով պատվաստումներն ունեն բարձր արդյունավետություն նաև հղիների համար»։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ