Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ է ԱՀԿ-ն դեմ երեխաների պատվաստմանը, իսկ մեզ մոտ իրականացվում այն

Ինչու՞ է ԱՀԿ-ն դեմ երեխաների պատվաստմանը, իսկ մեզ մոտ իրականացվում այն

633
0

Վերջերս, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը առողջապահության նախարարությանը կոչ էր արել 12 տարեկանից բարձր երեխաների ևս պատվաստել կորոնավիրուսային հիվանդության դեմ։ Ասաց, որ նա իր 12 տարեկան աղջկան առաջինը կպատվաստվի։ Այնուհետև, օրեր անց, երբ Մոդեռնա պատվաստանյութը Հայաստանում էր, հրամանի մեջ փոփոխություն իրականացվեց, ըստ որի՝ 12 տարեկանից բարձր երեխաները ևս հնարավորություն կունենան պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Երեխաների պատվաստումների մեկնարկը տրված է, և ըստ նախարարի՝ արդեն կա հետաքրքրվածություն նրանց պատվաստման հետ կապված։ Եվ ՀՀ-ում արդեն մոտ 50 երեխա պատվաստվել է։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշում է, որ առայժմ երեխաները մեկ պատվաստանյութով կարող են պատվաստվել, դա Մոդեռնան է: Մնացած պատվաստանյութերն առայժմ հետազոտված չեն, բայց մեր հասարակությունում վաղ է այդ մասին խոսել:Քանի որ հիմա մենք ունենք շատ լուրջ խնդիր՝ չափահասների պատվաստումը խթանելու գործում: «Կարծում եմ՝ ժամանակավրեպ քննարկում է մեր հասարակությունում, որևէ կերպ չի նպաստի պատվաստումների գործընթացին։ Այդ մասին խոսում են այն երկրները, որոնք 80-90 տոկոսով պատվաստել են չափահասներին, և ուզում են երեխաների մոտ էլ պաշտպանիչ պատնեշ ստեղծել, որովհետև առհասարակ կորոնավիրուսի հարցն իրենց երկրներում գրեթե լուծված է»,- ընդգծեց Մելիք-Նուբարյանը։

Սա քաղաքացիների մոտ տարակուսանք էր առաջացրել, քանզի մեծահասակները եթե դժվարությամբ, շատերի դեպքում ոչ ինքնակամ և գիտակցված են գնում այդ քայլին, ինչպե՞ս ռիսկի կգնան և իրենց երեխաներին ևս կպատվաստեն։ Սակայն, փաստ է, որ ոչ բոլորն են այդպես մտածում և տարակուսում։ Ինչպես նշեցինք, մոտ 50 12 տարեկանից բարձր երեխա արդեն իսկ պատվաստվել է և երեխաների պատվաստումային գործընթացը շարունակվում է, այնպես որ իրենց երեխաներին պատվաստողներ այնուամենայնիվ կան:

Սակայն, ըստ մամուլում տարածված լուրերի՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հավանություն չի տալիս առողջ մարդկանց հակակորոնավիրուսային պատվաստանյութի բուստերային դեղաչափ ներարկելուն, ինչպես նաև քովիդի դեմ երեխաների պատվաստումներին։ Այսպիսով, եթե մեր առողջապահության նախարարությունը ուշի-ուշով հետևում է ԱՀԿ-ին, պարբերաբար իրենց կողմից արված հայտարարություններ է հրապարակում, այդ ինչպե՞ս են բաց թողնում այդ կարևոր հանգամանքը։ Այստեղ ևս տարակուսանք է առաջանում ԱՆ-ի հայտարարությունների և խոսքերի միջև, քանզի իրենց կողմից հավատ ներշնչող աղբյուրին կարծես հենց իրենց չեն հետևում։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ