Գլխավոր էջ Գլխավոր «Այն մարդիկ ովքեր արդեն վարակվել են, պետք է պատվաստանյութի մեկ դեղաչափ ստանան»....

«Այն մարդիկ ովքեր արդեն վարակվել են, պետք է պատվաստանյութի մեկ դեղաչափ ստանան». Լամարա Մանուկյան

2928
0

Արդյո՞ք կորոնավիրուսը և դրա դեմ ստեղծված պատվաստանյութերը կարող են բացասական հետևանք թողնել մարդու վերարտադրողական առողջության վրա: Medmedia.am-ի հետ զրույցում Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը նշեց, որ ապացուցողական բժշկության մեջ չկան հավաստի հետազոտություններ, որոնք կարող են ասել, այո՛, կորոնավիրուսը վերարտադրողական ֆունկցիայի վրա կարող են ազդել:

«Եվ նույնպես չկան հավաստի հետազոտություններ, որոնք կփաստեն, որ պատվաստանյութերը ևս կարող են ազդել, թե ինչ կլինի մի քանի տարի հետո, այ դա չեմ կարող ասել:Միգուցե երկու- երեք տարի հետո ինչ որ նորություններ մենք ունենաք վերարտադրողական ֆունկցիայի հետ կապված, բայց առայժմ մենք այդ փաստը չունենք: Կորոնավիրուսի հիվանդության ժամանակ տեստոստերոն հորմոնի քանակը նվազում է, և դա կարող է որպես հետևանք թուլացնել, ոչ միայն սեռական ֆունկցիան, այնպես էլ վերարտադրողական, բայց դա բուժվելուց հետո վերականգնվում է:Իսկ, որպես երկարատև ազդեցություն, դեռ հետազոտություններ չկան»,-նշել է Լամարա Մանուկյանը:

Ըստ մեր զրուցակցի՝բոլոր ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք առաջինը պետք է պատվաստվեն.

« Այսպես է ուղեցույցով, քանի որ այդ մարդիկ ավելի ծանր են տանում կորոնավիրուսը:Ես ունեմ իմ անձնական դիրքորոշումը.առաջինը պետք է պատվաստվեն այն մարդիկ, ովքեր չեն վարակվել դեռ, և այդ խմբում պետք է հատուկ ուշադրություն դարձնեն տարեցներին և ուղեկցող հիվանդություններ ունեցողներին: Չվարակվածների խմբում ևս պետք է առանձնացնել երիտասարդներին և երկրորդ հերթ նրանց պատվաստել, պետք է պատվաստել այն մարդկանց, որոնք ունեն սիրտ-անոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ճարպակալում: Այն մարդիկ, որոնք որ վարակվել են ու բնական իմունիտետ ունեն, ես կողմ եմ նրան, որ մեկ դեղաչափ ստանան պատվաստանյութ»,-նշել է նա:

Ս. Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ