Գլխավոր էջ Նորություններ Չինաստանը պայքարում է տարածվող «Դելտա» շտամի դեմ

Չինաստանը պայքարում է տարածվող «Դելտա» շտամի դեմ

526
0

Չինաստանը պայքարում է «Քովիդ-19»-ի զանգվածային բռնկման դեմ, որի պատճառը «Դելտա» հիմնամանրէի տարածումն է դարձել: Այս մասին գրում է «Reuters»-ը։

 

Քաղաքը, որտեղ ամենավատ իրավիճակն է տիրում վիրուսի նոր ալիքի բռնկման պատճառով, կարող է հայտնվել խիստ մեկուսացման մեջ:

 

Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ նոյեմբերի 14-ին երկրի ներսում փոխանցված վարակման դեպքերի թիվը կազմել է 32, որի մեծամասնությունը գրանցվել է Դալյան քաղաքում:

 

Երկրում հոկտեմբերի 17-ից ի վեր գրանցված վարակման դեպքերի թիվը հասել է 1308-ի: Մինչդեռ ամռանը «Դելտա»-ի տարածման հետևանքով արձանագրված վարակման դեպքերը թիվը կազմել էր 1280:

 

Սա նշանակում է, որ Չինաստանը հայտնվել է հիմնամանրէի՝ ամենաարագ փոխանցվող ալիքում, որը տարածվել է 21 նահանգում: Թեև գրանցված տվյալները շատ ավելի քիչ են, քան մյուս երկրներում, Չինաստանի իշխանությունները մտահոգ են և քայլեր են ձեռնարկում վիրուսի հետագա տարածումը կանխելու համար:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ