Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս է կորոնավիրուսի դեմ պատվաստումն ազդում կրծքի կաթի վրա

Ինչպե՞ս է կորոնավիրուսի դեմ պատվաստումն ազդում կրծքի կաթի վրա

569
0

Կանանց կրծքի կաթում կորոնավիրուսի դեմ իմունտիտետի ձեռքբերմամբ (ինչպես հիվանդության, այնպես էլ պատվաստման արդյունքում) առնվազն 3 ամիս պահպանվում են վարակի հանդեպ ակտիվ հակամարմինները։ Այս մասին տեղեկացվում է  նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics ամսագրում։

 

Ռոթչեսթրի համալսարանի մասնագետները հավաքել են 77 մոր կրծքի կաթի նմուշներ, որոնցից 47-ը հաղթահարել էր կորոնավիրուսային վարակը, իսկ 30-ը՝ ստացել Moderna կամ Pfizer պատվաստանյութերի երկու չափաբաժին։ Հիվանդությունը հաղթահարած կանանց կրծքի կաթում բարձր էր IgA հակամարմինների պարունակությունը, այն դեպքում, երբ պատվաստվածների մոտ կային IgG ուժեղ հակամարմիններ։ Հակամարմինների երկու տեսակները չեզոքացրել են SARS-CoV-2-ը։ Կրծքի կաթի նմուշների 60 տոկոսը չեզոքացնող ակտիվություն է դրսեւորել պատվաստման առաջին չափաքանակից հետո, 85 տոկոսը՝ երկրորդից հետո։ Հետազոտությունը կաթի մեջ հակամարմինների ակտիվության առաջին գնահատականն է։

 

Հակամարմինների ակտիվությունը պահպանվել է վարակումից կամ պատվաստումից հետո երեք ամսվա ընթացքում։ Միեւնույն ժամանակ, հայտնաբերվել են հակամարմինների տիտրի նվազման վկայություններ պատվաստված մայրերի մոտ։

 

«Կրծքի կաթում հակամարմինների տենդենցը համընկնում է այն բանի հետ, ինչ մենք տեսնում ենք պատվաստվածների արյան շիճուկում։ Մի քանի ամիս հետո հակամարմինների մակարդակն իջնում է, բայց միեւնույն է՝ մնում է զգալիորեն բարձր, քան մինչեւ պատվաստումը»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Քիրսի Յարվինեն-Սեպոն։

 

Միեւնույն ժամանակ, հետազոտությունը չի կարողացել պարզել, թե արդյոք կրծքի կաթում պարունակվող հակամարմինները կարող են պաշտպանել երեխային COVID-19-ից, նշում են հետազոտողները։

 

«Հետազոտությունը չի ենթադրում, թե երեխաները հիվանդությունից պաշտպանված կլինեն։ Կրծքի կաթում հակամարմինները կարող են եւ չփոխարինել մանուկների պատվաստմանը, եթե այն հավանության արժանանա»,- ասել է Յարվինեն-Սեպոն։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ