Գլխավոր էջ Medmedia TV Ի՞նչ գնով են պատվաստվել բուժաշխատողները

Ի՞նչ գնով են պատվաստվել բուժաշխատողները

878
0

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանն անդրադառնում է ՀՀ-ում բուժաշխատողների պատվաստման գործընթացին, որը ըստ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հասել է 90 տոկոսի։

«Եկեք միասին պարզենք՝ ի՞նչ գնով է Ավանեսյանը հասել այս ցուցանիշներին և որո՞նք են եղել այս ցուցանիշներին հասնելու դրդապատճառները»,- հարցադրումներ է կատարում Գրիգորյանը։ Վերջինս նաև նախարարին հարցնում է՝ արդյո՞ք այդ միջոցառման միջոցով Դուք կանխել եք Քովիդից մահվան դեպքերը, որոնք ամեն օր շահարկվում են, արդյո՞ք բուժաշխատողների մեծ մասն արդեն իսկ չէր վարակվել Քովիդով և ձեռք բերել բնական իմունիտետ։ Եվ այստեղ խիստ կարևոր է այն հարցը, որ մինչև հիմա պարզ չէ, թե ինչպե՞ս է փոխազդում բնական իմունիտետի ֆոնի վրա պատվաստանյութը։ Սրանք հարցերի մի մասն են, որոնք անդրադառնում են ինչպես բուժաշխատողների պատվաստմանը այնպես էլ առհասարակ պատվաստման գործընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ