Գլխավոր էջ Նորություններ Կամ կրում ենք դիմակ, պատվաստվում ենք, կամ կյանքի ու մահվան պայքար ենք...

Կամ կրում ենք դիմակ, պատվաստվում ենք, կամ կյանքի ու մահվան պայքար ենք տանում․ Անահիտ Ավանեսյան

315
0

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշում է, որ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգելելուն միտված ՀՀ առողջապահության նախարարի հրամանները կամ ընդհանրապես օրենքներն ու իրավական ակտերը չեն դիտարկվում ըստ ցանկության կիրառելու կամ չկիրառելու շրջանակներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անահիտ Ավանեսյանն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե  կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգալելուն միտված ՀՀ առողջապահության նախարարության որոշումները շրջանցվում են որոշ պաշտոնատար անձանց կողմից:

«Եթե դրանք արդեն իսկ հաստատված են և օրինական ուժի մեջ մտած են, ապա պարտադիր են կիրառման Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար հավասար հիմունքներով, և որևէ կերպ պաշտոն կամ այլ կարգավիճակ չի կարող բացառություն լինել»,- ասաց նախարարը։

Նախարարը ընդգծում է, որ, այո, համաճարակային իրավիճակը մի փոքր կայունացել է, բայց դա չի նշանակում, որ պետք է թուլացնել հակահամաճարակային միջոցների կիրառումը։ «Ընտրությունը շատ պարզ է․ կամ մենք կրում ենք դիմակ, պատվաստվում ենք, կամ մենք, մեր հարազատները կրում ենք արհեստական շնչառական ապարատ և, ցավոք սրտի, կյանքի մահվան պայքար ենք տանում»,- ավելացրել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ