Գլխավոր էջ Medmedia TV Պատվաստման ռազմավարությունը բացակայում է, գործողությունները ոչ թիրախային են․ Սամվել Գրիգորյան

Պատվաստման ռազմավարությունը բացակայում է, գործողությունները ոչ թիրախային են․ Սամվել Գրիգորյան

719
0

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանն անդրադարձել է պատվաստման ռազմավարության բացակայությանը և գործողությունների ոչ թիրախային լինելուն։ Նա ներկայացնում է Առողջապահության նախարարության անտրամաբանական քայլերը, նաև խոսում է այն միջոցառումների մասին, որոնք ըստ պրոֆեսորի պետք է իրականացվեին համավարակի պայմաններում Covid-ի դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնելու համար։ «Կարևոր է պատվաստման գործընթացը լիներ նպատակային, թիրախային, այսինքն՝ դա հասներ կարիք ունեցողներին, երկրորդը՝ այն պետք է կատարվեր ժամանակին, այսինքն՝ մինչև ալիքին բախվելը, երրորդ՝ բնակչության հետ պետք է իրականացվեր ճիշտ կոմունիկացիա, հաղորդակցություն, պետք է լիներ համագործակցություն, քաղաքացու և պետակալ լիազոր մարմնի միջև և, վերջապես, պատվաստումը պետք է լիներ ոչ հարկադրաբար, ոչ պարտադիր, այլ բացառապես կամավոր», — նշել է Գրիգորյանը։

Ըստ պրոֆեսորի՝ ներկայիս պատվաստման անուղղակի պարտադրմամբ՝ մենք չենք հասնում խոցելի խմբերին, տարեցներին, քրոնիկական հիվանդություններ ունեցողներին, այլ մեծամասամբ պատվաստվում են աշխատող քաղաքացիները, որոնց մեծամասնությունն արդեն իսկ վարակվել են Քովիդով, ձեռք են բերել բնական իմունիտետ և հետևաբար ունեն արդյունավետ, տևական և կայուն պաշտպանվածություն վարակի հանդեպ։

Պրոֆեսորը նաև հարց է բարձրացնում, իսկ ինչո՞ւ չպետք է թեստավորվեն պատվաստվածները, եթե նրանք կարող են լինել վարակի տարածողներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ