Գլխավոր էջ Նորություններ Եվրոպայում կորոնավիրուսից մահվան դեպքերը 1 շաբաթում աճել են 10%-ով․ ԱՀԿ

Եվրոպայում կորոնավիրուսից մահվան դեպքերը 1 շաբաթում աճել են 10%-ով․ ԱՀԿ

248
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Եվրոպայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերն աճել են 10%-ով։ Այսպիսով, Եվրոպան աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ COVID-19-ով հիվանդացության և վիրուսից մահվան դեպքերը կայուն աճում են։

 

The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ արդեն 6 օր շարունակ Եվրոպայում վիրուսի տարածումն աճում է. մայրցամաքի երկրներից շատերը պայքարում են կորոնավիրուսի 4-րդ կամ 5-րդ ալիքի դեմ։

 

Ըստ ԱՀԿ-ի՝ ընդհանուր առմամբ աշխարհում վերջին մեկ շաբաթվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 3,1 միլիոն նոր դեպք՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ 1%-ով ավելի։ Նոր դեպքերի 2/3-ը՝ 1,9 միլիոնը, բաժին է ընկնում Եվրոպային։

 

Իսկ աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը մեկ շաբաթում նվազել է 4%-ով։ Մահվան ցուցանիշի նվազում է դիտվել բոլոր տարածաշրջաններում՝ բացի Եվրոպայից։

 

Աշխարհում ամենամեծ թվով նոր դեպքեր գրանցած երկրներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Բրիտանիան, Թուրքիան և Գերմանիան։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ