Գլխավոր էջ Նորություններ Սննդային թունավորման կասկածով հիվանդանոց տեղափոխված երեխաների վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության

Սննդային թունավորման կասկածով հիվանդանոց տեղափոխված երեխաների վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության

552
0

2021 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 17։30 սահմաններում «Մուրացան» հիվանդանոցային համալիր է դիմել և հոսպիտալացվել 6-12 տարեկան 8 երեխա: Նույն օրը «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է դիմել 3 երեխա, որից 2-ը հոսպիտալացվել է, 1-ը, ստանալով համապատասխան բժշկական օգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից:

 

Ինչպես տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, երեխաների վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության։

 

Համաճարակաբանական հետազոտությունից պարզվել է, որ բոլորը հաճախել են մայրաքաղաքի զարգացման և դասապատրաստման կենտրոններից մեկը:

 

Լաբորատոր հետազոտությունների նպատակով կատարվել է հիվանդների կենսանմուշների նմուշառում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ