Գլխավոր էջ Նորություններ Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք է գրանցվել

198
0

Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 9-ին կատարվել է 343 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության  85 նոր դեպք է գրանցվել:

 

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 162 վարակակիր: Բժիշկները 22  հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

 

Արձանագրվել է 1 մահվան դեպք: Հիվանդը 80-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն երրորդ աստիճանի, շաքարային դիաբետ երկրորդ տիպ։

 

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19145 քաղաքացու հետազոտություն, որից 2876-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ