Գլխավոր էջ Գլխավոր Դեկտեմբերին նախատեսվում է հանրային վայրերի մուտքը դարձնել պատվաստման QR կոդով

Դեկտեմբերին նախատեսվում է հանրային վայրերի մուտքը դարձնել պատվաստման QR կոդով

1503
0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն Առողջապահության նախարարությունում ակտիվ քննարկվում է հետագայում արգելել չպատվաստվածների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ։

«Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի պնդմամբ՝ տարեց մարդիկ, թոշակառուները այն թիրախային խումբն են, որոնք չեն կարողանում հաղթահարել կորոնավիրուսի համավարակը, իսկ վարակվելու դեպքում վերջիններս մոտ շատ բարձր է մահացության ցուցանիշը։ Չպատվաստվածների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ արգելելով՝ կառավարությունը ցանկանում է զերծ պահել թոշակառուներին վարակվելուց։ Շուտով «Հայփոստ-ի ծառայություններից կկարողանան օգտվել միայն պատվաստված քաղաքացիները։ Բացի այդ, «Հայփոստ»-ի ծառայություններից օգտվում են նաեւ սոցիալական նպաստ ստացողները, որոնց մեծ մասը գրանցված աշխատող չէ, եւ վերջիններս կորոնավիրուսի համար հանդիսանում են թիրախային խումբ, շատ ժամանակ կորոնավիրուսով վարակվելու դեպքում արդյունքը լինում է անդառնալի։ Ստացվում է, որ չպատվաստված քաղաքացիները շուտով չեն կարողանա նաեւ թոշակ ու նպաստ ստանալ»,-գրել է թերթը:

Medmedia.am-ը տեղեկատվության իսկությունը ճշտելու համար կապ հաստատեց «Հայփոսի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Նաիրա Նազարյանի հետ, ով նշեց․

«Բամբասանքները չենք մեկնաբանում»,-ասաց նա ու հավելեց, որ նման տեղեկություն չունեն։

Կապ հաստատեցինք նաև Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանի հետ, ով նշեց, որ դեկտեմբերի 1-ից 14 օրվա կտրվածքով ՊՇՌ թեստերի հանձնումը դառնալու է 7 օրը մեկ անգամ․

«Սահմանափակումներ ենք կիրառում, ինչպես մյուս երկրներում , դեկտեմբերի մեջ նախատեսվում է հանրային վայրեր մուտքը դարձնել կամ պատվաստման QR կոդով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով։ Ոչ մեկ ոչ մեկի չի կարող արգելել ինչ որ տեղ մտնելու»-,նշեց մեր զրուցակիցը ու հավելեց, որ սրանք քննարկվող սահմանափակումներն են․

«Քննարկվում է հանրային վայրերի այցելությունները դարձնել կամ QR կոդով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով։ Պետք չէ առանձնացնել կառույցը, որովհետև խոսքը գնում է հանրային վայրերի մասին, գրադարաններ, կինոթատրոններ, թատրոններ, հնարավոր է սպորտ դահլիճներ և այդ թվում, հնարավոր է նաև Հայփոստ»,-նշեց Հռիփսիմե Խաչատրյանը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ