Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում ինն ամսվա ընթացքում մայրական մահացության 11 դեպք է գրանցվել

Հայաստանում ինն ամսվա ընթացքում մայրական մահացության 11 դեպք է գրանցվել

531
0

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 11 դեպք։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեից։ Արդյունքում մայրական մահացության գործակիցը կազմել է 41.0 միավոր, 2020թ. հունվար-սեպտեմբերի 15.1 միավորի համեմատ:

Այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում 0-1 տարեկան 183 երեխա է մահացել, որից 107-ը տղա։ Նրանցից 146-ը մահացել են շուրջծնական շրջանում առաջացած առանձին վիճակներից, բնածին անկանոնություններից ու ձևախախտումային խանգարումներից։

Համեմատության համար նշենք, որ 2020-ին մահացել է մինչև մեկ տարեկան 203  երեխա, որից 53-ը ՀՀ-ից դուրս արձանագրված դեպքեր են: 2019-ին մինչև մեկ տարեկան 165 երեխա է մահացել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ