Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Եթե չունենանք պատվաստումային բավարար շեմ, ապա մահացության դեպքերը շարունակելու են մնալ բարձր․...

Եթե չունենանք պատվաստումային բավարար շեմ, ապա մահացության դեպքերը շարունակելու են մնալ բարձր․ Ավանեսյան

871
0

Մենք հիմա գտնվում ենք բավականին լարված համաճարակային իրավիճակում և առողջապահական համակարգի վրա ճնշումը շատ մեծ է։ Այս մասին Civilnet-ի եթերում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Դելտա շտամի տարածումը բերեց նաև հիվանդացության ծանրության մեծացման և եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ունեինք մոտ 2000-ի դեպքեր, բայց հոսպիտալացման դեպքերը շատ ավելի փոքր համամասնություն էին կազմում։ Այսօր մենք նկատում ենք, որ ծանր ընթացքների դեպքերը երիտասարդացել են, փոխվել է նաև այն, որ շեշտակի արագացել է հիվանդության ծանր ընթացքի զարգացումը»,-ասել է Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ բժիշկների համար նման պայմաններում աշխատելը շատ բարդ է դարձել, որ մեկ-երկու օրվա ընթացքում հիվանդությունը կտրուկ կերպով տարածվում է և շատ դեպքերում չեն կարողանում մարդու կյանքը փրկել։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված մահերի նման ցուցանիշը նա ասաց․«Մենք ամբողջ հանրապետությունում ունենք մոբիլիզացված մահճակալային ֆոնդ։ Դա նշանակում է, որ մոբիլիզացված են բոլոր ռեսուրսները։ Մենք հավաքագրում ենք բոլոր կարիքները և փորձում ենք հավասարապես բաշխել օրական կարիքները։ Մենք որևէ առումով դեղորայքային միջոցների պակաս չունենք»։

Ըստ նախարարի՝ այսօր հիվանդացության դրական դեպքերի շրջանակում ունենք 2 տոկոսի մահացության ցուցանիշ, ինչը նախորդ տարվա ցուցանիշն է։

«Առողջապահական համակարգը լայնածավալ աշխատանք է իրականացրել, որպեսզի պատրաստ լինի նման հոսքերն ապահովելու անհրաժեշտ բժշկական օգնությամբ, բայց նորից պետք է փաստենք, որ եթե չունենանք պատվաստումային բավարար շեմ, ապա մահացության դեպքերը շարունակելու են մնալ բարձր։ Եվ միակ միջոցը մահացության ցուցանիշների վրա ազդելու, դա պատվաստումների թվի շեշտակի աճն է, ինչ վրա մենք հիմա աշխատում ենք»,-հայտնել է նախարաը։

Ավանեսյանը նաև հայտնեց, որ այս պահին էլ կան հոսպիտալացման հերթի սպասող մարդիկ։ Մահճակալային ֆոնդը հնարավորինս վերապրոֆիլավորվել է Քովիդով հիվանդներին բուժելու համար։ Ընդհանուր առմամբ Երևան քաղաքում և մարզերում 27 բժշկական կազմակերպություն զբաղվում է Քովիդով հիվանդներով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ