Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանի բժշկությունը պատրաստ է պայքարել կորոնավիրուսի դեմ․ Գևորգ Գրիգորյան

Հայաստանի բժշկությունը պատրաստ է պայքարել կորոնավիրուսի դեմ․ Գևորգ Գրիգորյան

649
0

Հայաստանի բժշկությունը և ոչ առողջապահությունը  պատրաստ է պայքարել հիվանդության դեմ, եթե չխանգարեն նախարարության որոշ անդամները։ Այս դեպքում բժիշկները շատ արագ կինքնակազմակերպվեն և կիրականացնեն վիրուսի  դեմ պայքարը։

Կորոնավիրուսի տարածման ներկա իրավիճակի, կանխարգելման միջոցառումների և բուժման վերաբերյալ PARA TV-ի տաղավարում խոսել է Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ  Գևորգ Գրիգորյանը։

Նրա պնդմամբ՝ կորոնավիրուսի տարածման ճշգրիտ տվյալների վերաբերյալ տեղեկությունը  թաքուն պահելը, բժիշկների հանդեպ կիրառած ճնշումները և այլ բացասական գործոնները թույլ չեն տալիս, որպեսզի վերջիններս  կարողանան լիարժեք պայքարել վիրուսի դեմ։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք գոյություն ունի  որևէ դեղամիջոց, որը կկանխի վարակը, Առողջապահության կապզմակերպիչն ընդգծեց, որ դեռևս նոր կորոնավիրուսն անհայտ երևույթ է բժշկության մեջ, բայց գոյություն ունի դեղամիջոց, որը բարելլավում է հիվանդների վիճակը։

«Այսօր համաշխարհային բժշկությունը կանգնած է լուրջ խնդիրների առջև միայն նրա համար, որ նոր կորոնավիրուսը անհայտ է բժշկության մեջ։ Իր վրա ազդող մեխանիզմները դեռևս անհայտ են, սակայն, օրինակ Չինաստանում շատ լայն կիրառության մեջ է եղել Սովետական միության թվերից հայտնի արբիդոլը, որը բարելլավել է հիվանդների վիճակը։

Այս պարագայում իրականացվում է  սիմպտոմատիկ բուժում, այսինքն, եթե հիվանդն ունի թոքաբորբ կամ սրտային անբավարարության խորացում, առաջնային բուժում են դրանք, որպեսզի վիրուսը կարողանա նահանջել և լքել տիրոջ օրգանիզմը։ Սպեցիֆիկ բուժում դեռևս չկա և այժմ մշակվում են տարբեր մեխանիզմներ, որոնք  այս  կամ այն հիվանդի վրա կիրառելի կլինեն»,-  ասաց Գևորգ Գրիգորյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ