Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Թիվ 2 պոլիկլինիկայում առավոտյան ժամը 9-ից հետո չկա ջերմստուգողը, կա կուտակված հերթ․Արևիկ...

Թիվ 2 պոլիկլինիկայում առավոտյան ժամը 9-ից հետո չկա ջերմստուգողը, կա կուտակված հերթ․Արևիկ Նավոյան

1906
0

«Առողջապահության նախարարությունը հորդորում է խնդրի դեպքում դիմել պոլիկլինիկա: Թիվ 2 պոլիկլինիկայում առավոտյան ժամը 9-ից հետո չկա ջերմստուգողը,կա կուտակված հերթ: Մտնում ես,հիշեցնում իրենց աշխատանքային ժամերը/մանավանդ այս պայմաններում/,ստուգում է երեխայի ջերմությունը`37°,զարմանքից քար կտրում,բայց վախենում են,որ հիշեցնեն նաև պոլիկլինիկայի դերը: Մաշկաբանը հրաժարվում է ստուգել ցանը,ինֆեկցիոնիստը դժգոհում,թե պիտի վերև չթողնեին ջերմություն ունեցող երեխային: Հետո ես`լեզվաբանս,հիվանդության ախտանիշներից սկսած,զարգացման փուլերով վերջացրած, ողջ տերմինալոգիայով բացատրելուց հետո,ինֆեկցիոնիստը ստուգում է,տալիս նույն եզրակացությունը,ինչին որ ես եզրահանգել էի ինտերնետը քչփորելուց:
Ասածս ինչ է` հույս չդնեք Հիպոկրատին երդում տված,«բերանում լեզուն կծած» մասնագետներին,իրենք էլ են մարդ ու սիրում են կյանքը: Կրեք սոցիալական պատասխանատվություն` չվնասել այլոց առողջ ապրեու իրավունքը: Սիրե՛ք Ձեր մերձավորին,ինչպես Ձեր անձը: Առողջ եղե՛ք
Կներե՛ս, Նավոյան ջան»։ 

Գրառումը՝ Արևիկ Նավոյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ