Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը

Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը

527
0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով չեղյալ է հայտարարել արտասահմանյան ուղևորությունները: Այդ մասին կորոնավիրուսի թեմայով կազմակերպած ասուլիսում հայտարարել է նրա մամուլի քարտուղարը:

Հայտնի է դարձել նաև, որ պետական պաշտոնյաներն արտասահմանյան ուղևորություններ կարող են կատարել միայն համապատասխան թույլտվության դեպքում: Բացի այդ, հանրապետությունում մարզական միջոցառումները մինչև ապրիլի վերջ կանցկացվեն առանց հանդիսատեսի, կհեռարձակվեն ուղիղ եթերով:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար դպրոցներում դասերը ժամանակավորապես կդադարեցվեն, իսկ մարտի 23-ից կանցնեն հեռակա ուսուցման: Ինչ վերաբերում է համալսարաններին, ապա սկսած մարտի 16-ից դասերը 3 շաբաթով կդադարեցվեն։

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս պահին Թուրքիայում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 2 դեպք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ