Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել Է 5340-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել Է 5340-ով

311
0

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 5340-ով: Մահացել Է 62 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 743 հազար 511 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել Է 3631 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 681 հազար 919 հիվանդ, մահացել Է 10 հազար 300-ը:

Մեկ օրում արվել Է 55 հազար 301 թեստ, այդ թվում 32 հազար 544-ը՝ հակագենի եւ 2757-ը՝ ՊՇՌ-թեստ:

Թեստավորվածների ընդհանուր թվից հիվանդների բաժինը մեկ օրվում 9,66 տոկոս Է, վերջին 14 օրում՝ 9,45 տոկոս, վերջին յոթ օրում՝ 9,99 տոկոս:

Ներկա դրությամբ Վրաստանում պատվաստումներ Է ստացել 1 միլիոն 995 հազար 150 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 4063 հոգի:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 36 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6666, քովիդ-հյուրանոցներում՝ 1242 մարդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ