Գլխավոր էջ Գլխավոր Չկա պետություն-քաղաքացի համագործակցություն, կա սպառնալիք, պարտադրանք

Չկա պետություն-քաղաքացի համագործակցություն, կա սպառնալիք, պարտադրանք

799
0

Այսօր՝ նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ «Covid 19․ վնասները, հետևանքները և մարտահրավերները» խորագրով քննարկում, որին մասնակցում էին մի շարք բժիշկներ, հասարական գործիչներ։

Ազատ կամք նախաձեռնության անդամ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը նշեց․«Մեր նախաձեռնությունը պատվաստումներին դեմ չէ։ Պատվաստումները դիտարկվում են որպես հանրային առողջապահության կարևորագույն գործիք՝ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, երբ պատվաստանյութերի արդյունավետությունն ապացուցված է և որ ամենակարևորն է՝ դրանց անվտանգությունը»։

Անդրադառնալով պատվաստումային գործընթացին նա ասաց․«Ըստ էության, մենք չենք տեսնում ռազմավարական պլանավորում, ռազմավարական պլան, ծրագիր, որտեղ նշված կլինեն հիվանդության հանդեպ խոցելի խմբերը, պատվաստման համար թիրախային խմբերը, ցուցանիշները, ժամանակացույցները, նպատակները, խնդիրները, բնակչության հետ հաղորդակցման մեթոդները, մոնիթորինգը և այլն»։

Ըստ Գրիգորյանի՝ մենք առերեսվում ենք քաոսային, անկազմակերպ իրավիճակային գործողությունների հետ։

«Եթե այդ ամենն ունենար պլաավորված, գիտության ձեռքբերումների վրա հիմնված և միջազգային ու տեղական փորձի վրա գործելաոճ, ապա կունենայինք այլ պատկեր։ Մեզ մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր իրավիճակը հասկանալու համար։ Եղած տեղեկատվությունը բավարար չէ վերլուծություն կատարելու համար, որովհետև բաց աղբյուրներում կա շատ սահմանափակ, ընդհանուր թվերով տեղեկատվություն, որը բավարար չէ վերլուծություններ կատարելու համար»,-նշել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը մեծամասամբ չի տրամադրում տեղեկատվություն՝ նշելով, որ չի հավաքագրում տվյալներ կամ զբաղվածության պատճառով չի կարող տրամադրել։

«Եթե չեն հավաքագրում, ինչպես են կատարում վերլուծություններ, չկա պատճառահետևանքային կապ՝ իրականության և դրանից բխող գործողությունների։ Գործի է դրվում վարչահրամայական երանգը, պարտադրանք, վախի մթնոլորտ։ Ըստ էության չկա պետություն-քաղաքացի համագործակցություն, կա սպառնալիք, պարտադրանք և մարդիկ շատ դեպքերում ստիպված են գնում պատվաստման։ Մարդը պետք է վստահի, հավատա, որ այն գործողությունը որը նա կատարում է օգուտ է իր առողջությանը»,-ընդգծել է պրոֆեսորը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ