Գլխավոր էջ Գլխավոր Դեմ ենք լոքդաունին. պետությունը երկրորդ անգամ չպետք է գնա նման ռիսկի. Գագիկ...

Դեմ ենք լոքդաունին. պետությունը երկրորդ անգամ չպետք է գնա նման ռիսկի. Գագիկ Մակարյան

583
0

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «COVID-19. վնասները, հետևանքները և մարտահրավերները» քննարկման ժամանակ իր խոսքում նշեց, որ լոքդաունը բավականին թանկ նստեց մեր պետության վրա: «Մենք այս տարի արտահայտել ենք, ինչպես նաև վերջերս մամուլով նորից նշել եմ, որ դեմ ենք լոքդաունին, որովհետև դա հաճախ վիճարկվում է տարբեր կողմերից: Պետությունը և կառավարությունը երկրորդ անգամ չպետք է գնան նման ռիսկի, որովհետև դա էականորեն կվնասի տնտեսությանը», ասաց Մակարյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը խոցելի է նաև այն առումով , որ մեզ մոտ շատ սուր են արտահայտված սոցիալական խնդիրները, և այդ խնդիրների հիմնական լուծումը և դրանց ապահովումը գտնվում է տնտեսության ներքո: «Տնտեսությանը պետք է ավելի ուշադիր վերաբերվել` սոցիալական հարցերը կարգավորելու համար: Նկատի ունեմ,որ կորոնավիրուսը և պատերազմական վիճակը խթանեցին աղքատությանը, գնաճին: Եվ, Հայաստանն այն երկրներից է, որ շատ զգայուն է այդ առումով»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Քննարկման հղումը`https://youtu.be/92yiftVpON8

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ