Գլխավոր էջ Նորություններ Ջավախքում հղիների թիվը կտրուկ նվազել է

Ջավախքում հղիների թիվը կտրուկ նվազել է

367
0

Այս տարի Ախալքալաքում և Նինոծմինդայում հղիների թիվը կտրուկ նվազել է։ Jnews-ը գրում է, որ  պատճառը կորոնավարակն է, վարակը հաղթահարած զույգերը վախենում են պլանավորել երեխայի ծնունդ: Ախալքալաքի հոսպիտալից հայտնել են, որ այստեղ հաշվառված ամեն 5-րդ հղին կորոնավարակ է տանում:

 

Համավարակի ընթացքում Վրաստանում մահացել է 13 հղի կին։ Եղել են այնպիսի դեպքեր, երբ բժիշկների հաջողվել է փրկել նորածիններին։

 

Ախալքալաքի հոսպիատալի գինեկոլոգիայի բաժնի բժշկուհի Ասյա Գուլիևան նշել է,  որ ներկա դրությամբ երկու շրջանը՝ Ախալքալաքն ու Նինոծմինդան միասին, 150 հղի քիչ են գրանցել, քան անցած տարի։

 

«Զույգերի մոտ վախ կա։ Մենք ունենք դեպքեր, երբ վիրուսից վախի պատճառով պտուղը հեռացրել են: Կինը իրավունք ունի մտածելու ապագայի մասին և չի ուզում, որ այդ երեխան լույս աշխարհ գա, շատ չեն այդպիսի դեպքերը, սակայն՝ կան», – ասել է նա:

 

Ասյա Գուլիևան ընդգծել է, որ ըստ  իրենց կատարած մոնիթորինգի՝ կորոնավարակի մեկնարկից մինչև օրս, շատ նորածիններ ծնվել են դիսթրես սինդրոմով (Սուր շնչառական դիսթրես համախտանիշ (ՍՇԴՀ), արտաքին շնչառական անբավարարության ծանր ձև է, որը բնութագրվում է թոքերի արագ և տարածուն բորբոքմամբ:

 

Բժշկուհին նշել է՝ դեռ ոչ ոք չի կարող ասել, թե հետագայում կորոնավարակը ինչպիսի ազդեցություն կունենա հղիների և պտղի վրա, դրա համար պետք է շատ զգուշ լինել։

 

Ինչ վերաբերում է հղիների պատվաստմանը, ապա Ա. Գուլիևան ասել է է՝ իրենք հրահանգ են ստացել, տեղեկացնել բոլոր հղիներին պատվաստման մասին, ցանկացողների դեպքում, իհարկե պատվաստում են, սակայն ոչ ոքի ստիպել չեն կարող։ Միաժամանակ նշել է, որ դեռ չի ունեցել հղի, ով պատվաստվել է կամ պատվաստվելու ցանկություն է հայտնել:

 

«Իմ խորհուրդն այն է, որ ամեն վիրուսային հիվանդության, անգամ պատվաստումից հետո վեց ամսվա ընթացքում հղիությունը ցանկալի չէ։ Եթե կինը այդ ինֆեկցիան տարել է, մենք խորհուրդ ենք տալիս չհղիանալ վեց ամիս, ինչի՞, քանի որ վարակը մի ձև դուրս կգա, ինքը միգրացիա է կատարում, ձևափոխվում է, օրգանիզմը իմունիտետն է ակտիվացնում, որպեսզի պայքարի և այդպես շարունակ, հետո այդ ամենը ի՞նչ հետևանք կունենա ապագա մայրիկի և երեխայի վրա, մենք չգիտենք, այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս վեց ամիս չհղիանալ»,- ասել նա։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ