Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Ոչ ոք երբեք չի ասել, որ եթե Դուք պատվաստվեցիք, ապա 100 տոկոսով...

Ոչ ոք երբեք չի ասել, որ եթե Դուք պատվաստվեցիք, ապա 100 տոկոսով չեք հիվանդանա

2176
0

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը Հոդված 3 ակումբում անդրադարձել է մեր երկրում պատվաստման գործընթացին։ Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ պատվաստվել, եթե դա չի ապահովագրելու վարակվելուց նա նշել է։

«Տարբեր պատվաստանյութեր, տարբեր տվյալներ են տալիս և միջինում խոսվում է 70-75 տոկոս պաշտպանվածության մասին։ Ոչ ոք երբեք չի ասել, որ եթե Դուք պատվաստվեցիք, ապա 100 տոկոսով չեք հիվանդանա։ Մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, եկեք մենք Ձեզ մի քիչ զինենք, հնարավորինս, այսօրվա դրությամբ գոյություն ունեցող ամենալավ մեթոդով։ Եթե վաղը կհայտնաբերվի հրաշք հաբ, որը բոլորս կխմենք և այդ հիվադությունն անմիջապես կվերանա, մենք հո աննորմալ չե՞նք, ասենք բոլորդ եկեք վակցինացվեք։ Կլինի ավելի լավ տարբերակ, կառաջարկենք ավելի լավ տարբերակ»,-ասել է նա։

Ըստ բժշկի՝ խնդիրը հաղթահարելու միակ տարբերակը պատվաստումն է, ինչի արդյունքում հնարավոր կլինի խնայել մեր համաքաղաքացիների կյանքերը։

«Ամենատարածված բարդությունը, որի մասին ամենից շատն է խոսվում, տրոմբների առաջացումն է։ Կան բազմաթիվ աշխատանքներ, որոնք ապացուցում են, որ նույն Կորոնավիրուսով հիվանդանալու պարագայում, տրոմբների առաջացման հավանականությունը մի քանի հարյուր անգամ ավելի բարձր է, քան վակցինացիան»,-հայտնել է Տեր-Մինասյանը։

Անդրադառնալով հղիների պատվաստման հարցին, նա նշեց․«ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան արդեն հրապարակել են ավելի քան 250 հազար կանանց տվյալներ։ Հիմնականում տեղի է ունեցել այսպես՝ կինը գնացել է պատվաստվել է, հետո իմացել, որ հղի է։ Հետո սկսել են նրանց հետևել։ Եվ պարզել են, որ հղիության վրա չի ազդում։ Եվ եթե օրինակ ամիսներ առաջ հղիությունը դիտվում էր, որպես հակացուցում, այժմ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, այլ կազմակերպություններ ասում են՝ չէ, գիտեք հղիությունը հակացուցում չէ, ընդհակառակը՝ հղիները շատ ավելի ծանր են տանում Կորոնավիրուսը։ Այս տարի մենք ունենք 5 մայրական մահացության դեպք՝ պայմանավորված Կորանավիրուսով»։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ