Գլխավոր էջ Նորություններ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում հոկտեմբերին գրանցվել է 183 ծնունդ

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում հոկտեմբերին գրանցվել է 183 ծնունդ

477
0

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հոկտեմբերին լույս աշխարհ են եկել 183 երեխա՝ 93 տղա եւ 90 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 95 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 39 երեխա՝ Գավառի, 32 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 16 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նույն աղբյուրի համաձայն՝ նախորդ տարվա հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 245 ծնունդ՝ 122 տղա եւ 133 աղջիկ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ