Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ախտահանման-կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել Սադախլոյի մաքսակետում

Ախտահանման-կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել Սադախլոյի մաքսակետում

549
0

Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգման խորհրդի որոշմամբ` կորոնավիրուսը կանխելու նպատակով Եկամուտների ծառայության տարբեր օբյեկտների վերամշակումը հատուկ հեղուկներով շարունակվում է: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

Այս անգամ ախտահանման-կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել Սադախլոյի մաքսակետում:

«Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտը և Պարենի ազգային գործակալությունը ախտահանման աշխատանքներ են իրականացնում: Տրանսպորտային միջոցները, քաղաքացիներին ծառայություն տրամադրող տարածքներն ու տարբեր սարքավորումներ վերամշակվել են հատուկ հեղուկով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ