Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ պատասխանատվություն է սպասվում նրանց, ովքեր հրաժարվում են ինքնամեկուսանալ

Ի՞նչ պատասխանատվություն է սպասվում նրանց, ովքեր հրաժարվում են ինքնամեկուսանալ

430
0

Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ինքնամեկուսացմանը և հասարակական բարձր գիտակցությանը։

«Մենք բազմիցս հորդորել ենք, որ համաճարակի օջախ հանդիսացող օբյեկտներից աշխատեք շփումները սահմանփակել, ինքնամեկուսանալ և ամենակարևորը գանգատների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և անմիջապես զանգահարել մեր ծառայություն, որպեսզի մենք կարողանանք իդենտիֆիկացնել և բժշկական և համաճարակաբանական ցուցումներով դնենք տեստ և տեստի արդյունքներով որոշենք։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ այս պահին վարակված անձը այդ պահին վարակակիր չի հանդիսանում,քանի որ վիրուսի մեծ քանակ է անհրաժեշտ օրգանիզմի մեջ, որպեսզի այն արտազատի և ուրիշներին վարակի։

Հետևաբար այդ սխեման՝ հայտնաբերել, մեկուսացնել միայն գործուն սխեման է կոնտակտային շրջանակը կոտրելու համար»,-հավելեց նա։
Հարցին, թե չինքնամեկուսացվողներին պատասխանատվություն սպասվում է, նախարարը պատասխանեց.«Վարչական պատասխանատվության մեխանիզմներ կան, մենք հիմա քննարկում ենք դրանք»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ