Գլխավոր էջ Նորություններ ԱՆ-ից նամակ է ուղարկվել հիվանդանոցներին՝ «Նորք» թթվածնային սարքեր ուղարկելու մասին

ԱՆ-ից նամակ է ուղարկվել հիվանդանոցներին՝ «Նորք» թթվածնային սարքեր ուղարկելու մասին

735
0

Առողջապահական կազմակերպիչ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ դեռևս մարտի 9-ին, այսինքն՝ Հայաստանում կորոնավիրուսի ևս 3  նոր դեպքերի հայտնաբերման մասին պաշտոնական հայտարարությունը, ԱՆ ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկի կողմից դիմում-նամակ է ուղարկվել Հայաստանի հիվանդանոցներին։ Դրանում նրանք խնդրել են հավաքել բոլոր անհրաժեշտ սարքերը՝ թթվածնային բալոններ և այլն, ու ուղարկել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։

«Տեղեկացվում է, որ կարող է, որ դրանք՝ դիմակները, ու ոչ միայն՝ գեներատորներ, թթվածնային կոմպրեսոր, արհեստական շնչառության ապարատ, տարբեր սարքեր՝ մոտ 22 անուն, անհրաժեշտ լինեն հիվանդանոցներին»,-ասաց Գևորգ Գրիգորյանը։

Իսկ մարտի 9-ին նման նամակի գոյությունը վկայում է այն մասին, որ ԱՆ-ն դեռ այն ժամանակ նախապատրաստվել է ոչ թե կորոնավիրուսը կանխելուն, այլ բուժելուն։

Գևորգ Գրիգորյանը երեկ, հիշեցնենք, հայտարարել էր, որ Էջմիածնում երեք հիվանդների ինքնազգացողությունը հարսանիքի կամ նշանդրեքի ժամանակ կտրուկ վատացել է։ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը հերքել էր։ Պարոն Գրիգորյանին հարցրեցինք՝ պարզաբանելու
որևէ բան ունի՞։ Գևորգ Գրիգորյանն ասում է, որ Ալինա Նիկողոսյանն իրեն չի հերքել։ «Արդյոք Ալինա Նիկողոսյանը հերքե՞ց։ Նա նշեց, որ նման գրառում է եղել, որը տարածվել է լրատվամիջոցներով, ու կոչ արեց, որ մարդիկ պատասխանատվությամբ վերաբերվեն։ Ես էլ, այո, կարծում եմ, որ մարդիկ պետք է պատասխանատվության զգացում ունենան, միանում եմ կոչին, բայց կարծում եմ, որ այդ պատասխանատվության զգացումն առաջին հերթին պետք է վերաբերի պատասխատու մարմիններին, ովքեր պատասխանատու են կորոնավիրուսի ի հայտ գալու, չտարածման ու բուժման համար։ Նա չի հերքել իմ որևէ գրառում, չի ասել, որ իմ ասածները սուտ են։ Այնինչ, ես  առաջ էի քաշել 3 հիմնական թեզ։ Եվ իր այդ հերքման հետևանքով ես արել եմ իմ երկրորդ գրառումը, որում, մասնավորապես, նշել եմ, որ իմ ասածները չեն հերքվել, խնդրում եմ հերքեք կամ հաստատեք։ Նորից եմ ասում՝ Էջմիածնում՝ հարսանիքի կամ նշանդրեքի ժամանակ արդյոք վատացե՞լ է 3 անձի ինքնազգացողությունը, երկրորդ՝  այդ անձանց մոտ արդյոք ախտորոշվե՞լ է կորոնավիրուս, և երրորդ՝ քննարկվու՞մ է արդյոք հարսանիքի մասնակիցների մեկուսացման հարցը։ Նա ոչ մի թեզի չի անդրադարձել ու չի հերքել։ Այնինչ, հիմա ունեցածս տեղեկատվությամբ՝ Էջմիածնում կատարվում են շատ լուրջ միջոցառումներ և մարդկանց մեկուսացնում են»։

Նշենք, որ Շտապ օգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնել էր, թե «ո՞վ է ասում, որ Էջմիածին գնացող մեքենաները կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար են»։ Գևորգ Գրիգորյանը նկատեց՝ իսկ ո՞վ կարող է ասել՝ նրանք կորոնավիրուսով հիվա՞նդ են սպասարկում, թե ոչ, եթե Շտապ օգնության մոտ այդ թեստերը չկան։ Դրանք հերքվում կամ հաստատվում են կենտրոնացված համակարգով՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ