Գլխավոր էջ Նորություններ Ավել բան որևէ վարակիչ հիվանդության ժամանակ  չի արվում․ Արսեն Թորոսյան

Ավել բան որևէ վարակիչ հիվանդության ժամանակ  չի արվում․ Արսեն Թորոսյան

726
0

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում խնդիրը կոնկրետ դեպքը վաղ հայտնաբերելն է, թեստավորելն է, պոտենցիալ վարակակրի հետ շփումներ ունեցած մարդկանց շրջանակը պարզելն ու այդ փոխանցման ուղին կոտրելն է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ դրանից ավել բան որևէ վարակիչ հիվանդության ժամանակ  չի արվում:

«Որոշումների առումով դեռ չշտապենք, որոշումները կայացվում են օրական և ժամային ռեժիմով, հնարավոր է ցանկացած պահի այլ որոշում կայացվի: Ինչ վերաբերում է նրան, որ ասում են՝ այլ երկրներում խիստ միջոցառումներ են արվում, ցանկացած երկիր իրականացնում է իրավիճակին համահունչ միջոցառումներ»,- ասել է նա։

Արսեն Թորոսյանը նշեց, որ երբ կար կորոնավիրուսի վարակման մեկ դեպք, դադարեցվեցին դասերը, որոշվեց գարնանային 5 օր տևողությամբ արձակուրդը տեղափոխել առաջ, հիմա ունենք նոր իրավիճակ և այսօր որոշում կկայացվի այդ նոր իրավիճակին համապատասխան: «Որոշումն այս պահին կայացված չէ, թե չէ կհայտնեի, սակայն չի բացառվում, որ որևէ սահամանփակող միջոցառում տեղի ունենա՝ այդ թվում նաև հանրահավաքների հետ կապված»,- տեղեկացրեց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ