Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում դեռ չի պարտադրվի պատվաստվել. նախարար

Վրաստանում դեռ չի պարտադրվի պատվաստվել. նախարար

3947
0

Հոկտեմբերի 18 -ին Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Թուրնավան կառավարության նիստից հետո ասել է, որ Վրաստանում դեռևս չի դիտարկվում կորոնավիրուսի դեմ պատվաստումների պարտադրանքը, որին հետևել են եվրոպական որոշ երկրներ։

«Որոշ եվրոպական երկրներում չպատվաստված քաղաքացիները չեն կարող գնալ խանութներ, ռեստորաններ և հյուրանոցներ: Այս երկրներում իրավունքների ոտնահարման գործընթացը այնքան էլ ցավոտ չէ, որովհետև պատվաստված բնակչության տոկոսը բարձր է: Մենք դեռ չենք դիտարկում պարտադրանքի միջոցները»,-ասել է Թուրնավան:

Կառավարության նիստից հետո Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն էլ նշել է, որ այս պահին սահմանափակող միջոցառումների ներդրումը, ներառյալ դպրոցների փակումը, չի դիտարկվում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15 -ին հայտնի դարձավ, որ Վրաստանում կարանտինի պատճառով փակվել է հարյուրից ավելի դպրոց, և միայն Թբիլիսիում փակվել էր 98 մանկապարտեզ: Հոկտեմբերի 17 -ին Վրաստանի գլխավոր համաճարակաբան Ամիրան Գամկրելիձեն ասել էր, որ Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համաճարակի հինգերորդ ալիքը։

Աղբյուրը՝ rossaprimavera.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ