Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Վակցինան չարիք չէ. Արմեն Մուրադյանը կողմ է պատվաստմանը

Վակցինան չարիք չէ. Արմեն Մուրադյանը կողմ է պատվաստմանը

1232
0

Հանրային քննարկում հաղորդման շրջանակում ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանն անդրադարձել է պատվաստումային գործընթացին։

«Պատվաստման հարցում մենք պետք է կարողանանք ճիշտ կոմունիկացվել մեր ժողովրդի հետ։ Առաջին խնդիրն այն է, որ չենք կարողանում որևէ կերպ բացատրել, որ վակցինան չարիք չէ։ Սա համար մեկ խնդիրն է։ 21-րդ դարում, գոլոբալիզացիայի արդյունքում մենք անընդհատ հանդիպելու ենք այս արհավիրքներին, Քովիդ չլինի, այլ խնդիր է լինելու։ Մենք չենք կարողանալու խուսափել և մեր սերունդներին պետք է բացատրենք, որ վակցինան քաղաքակրթության լրջագույն ձեռքբերումն է»,-նշել է նա։

Ըստ Մուրադյանի՝ այս հարցում, թե աշխարհում, թե Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են, և խոսքի ազատությունը երբեք չի կարող գերադասվել մարդու հիմնական իրավունքին՝ կյանքի իրավուքին։

«Ընտանիքներով մահերը մեր ժողովրդի համար, սարսափելի ցուցանիշ է, երբ ավտովթարի հետևանքով մեկ ընտանիք վնասվում է՝ մենք բոլորս ցնցվում ենք, բայց երբ ընտանիքներով ռեանիմացիայում են հայտնվում և չես կարողանում մորն ասել, որ տղան ու ամուսինն արդեն չկան։ Այդ պատասխանատվությունը կրողները պետք է լինեն այն մարդիկ, ովքեր այսօր խեղաթյուրում են»,-հայտնել է նա։

Անդրադառնալով պատվաստանյութի ստեղծման և կիրառման հարցին նա նշեց, որ դեղորայքն իր փորձարկումները կարող էր անցնել մոտ 10 տարի․«Այս պահին, երբ տեխնոլոգիաները զարգացել են՝ այդ հետազոտությունները կարող են անհամեմատ կարճ տևել։ Երրորդ փուլում են գտնվում և այդ «անհետաձգելի թույլտվությունը», որը աշխարհը տվեց՝ ճարահատյալ արեց, որովհետև օպերատիվ վիճակ էր, մարդիկ մահանում էին և պետք էր փրկել՝ առաջին հերթին մարդկանց, երկրորդ հերթին՝ համակարգը, որը այլ գործով չէր զբաղվում և այլ մարդկանցով չէր զբաղվում, երրորդը՝ տնտեսությունը, որը լրջագույն հարված է ստանում և իհարկե՝ երկրի վարկանիշը»։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ