Գլխավոր էջ Օրվա թեման Ֆինլանդիա, Դանիա, Շվեդիա․ այս երկրները զգուշանում են «Մոդեռնա» պատվաստանյութից, իսկ Հայաստանու՞մ․․․

Ֆինլանդիա, Դանիա, Շվեդիա․ այս երկրները զգուշանում են «Մոդեռնա» պատվաստանյութից, իսկ Հայաստանու՞մ․․․

1438
0

«Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ պատվաստանյութը արդեն Հայաստանում է։ Այն փոխանցվել է հոկտեմբերի 4-ի երեկոյան՝ Վիլնյուսի օդանավակայանում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում էր Հայաստան: Լիտվայի կառավարությունը դեռ օրեր առաջ հաղորդել էր «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս»-ի նվիրատվության մասին՝ նշելով, որ շարունակելու են պատվաստանյութերը կիսել այն երկրների հետ, որոնց համար, ի տարբերություն ԵՄ անդամ երկրների, առավել դժվար է վակցինա ձեռք բերել:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) փոխտնօրեն Գայանե Սահակյանը նշել էր, որ հոկտեմբերի 7-ից «Մոդեռնան» կլինի բոլոր պոլիկլինիկաներում, բուժհաստատություններում և Երևանում տեղադրված շարժական պատվաստումային կետերում։ Որպեսզի ամերիկյան պատվաստանյութի համար հերթեր չգոյանան, առողջապահության նախարարության ներկայացուցիչն առաջարկել էր նախապես հերթագրվել այն բուժհաստատությունում, որտեղ ցանկանում են պատվաստվել։ Մինչ Հայաստանում «գլուխ են ջարդում» Մոդեռնայով պատվաստվելու համար, առաջատար երկրներում հրաժարվում են երիտասարդ տղաներին դրանով պատվաստել։

Ֆինլանդիան, հետևելով հարևան Շվեդիային և Դանիային, ևս սահմանափակեց COVID-19-ի դեմ «Մոդեռնա»-ի պատվաստանյութի օգտագործումը երիտասարդ տղամարդկանց համար։ Դա բացատրվում է սիրտ-անոթային համակարգի վրա հազվագյուտ կողմնակի ազդեցությամբ, միոկարդիտով։ Նշենք, որ միոկարդիտը սրտամկանի բորբոքումն է։

1991 թ-ից հետո ծնված երիտասարդներին «Մոդեռնա»-ի փոխարեն կպատվաստեն «ՊՖայզեր»-ով։

Հատկանշականն այն է, որ  ամերիկացի վիրուսաբան և իմունոլոգ ,  RNA պատվաստանյութերի տեխնոլոգիաների հայտնագործողը՝  Ռոբերտ Մալոնը ևս անդրադարձել է այս խնդրին, իր տվիթերում գրել էր․

«Սրտի բորբոքման դեպքերը, ամենայն հավանականությամբ, կապված են mRNA COVID-19 պատվաստանյութերի հետ»։ Նա նաև կոչ էր արել դադարեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը։

https://twitter.com/RWMaloneMD/status/1407784845800058886?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1407784845800058886%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.foxnews.com%2Fmedia%2Ftucker-carlson-mrna-vaccine-inventor

Չնայած այս ամենին Հայաստանում անձը կարող է դիմել ցանկացած պոլիկլինիկա անկախ կցագրումից, և կարող են պատվաստվել  18-ից բարձր բոլոր քաղաքացիները։ Պատվաստումը «Մոդեռնայով» անձանց շրջանում կկատարվի նույն սկզբունքներով, ինչ բոլոր պատվաստանյութերի դեպքում։ Իսկ թե ինչու՞ են բավականին առաջատար երկրներ սկսել «վախենալ» իրենց երիտասարդների առողջության համար ու հրաժարվել են հենց այս պատվաստանյութից և ինչու՞ է ՀՀ ԱՆ-ն գովերգում այն, կոչ անելով չվախենալ ու պատվաստվել, պարզ չէ։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ