Գլխավոր էջ Գլխավոր Արմեն Մուրադյանը կողմ է համատարած վակցինացիայի․ ինչո՞ւ

Արմեն Մուրադյանը կողմ է համատարած վակցինացիայի․ ինչո՞ւ

663
0

Հանրային քննարկում հաղորդման շրջանակում ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանն անդրադառնալով պատվաստման թեմային նշեց, որ պետք է հասկանալ, որ եթե անգամ վակցինացիան ամենաէֆեկտիվ ու ամենաանվտանգ տարբերակը չէ, բայց միակն է, որը փրկում է մահերից։

«Բոլոր հնարավոր մեթոդներից, հազար անգամներով ավելի արդյունավետ է վակցինացիան, քան հետո հսկայական ծախսերը, տանջանքը ռեանիմացիայում, և ցավոք նաև վատ դեպքերը»,-նշեց նա։

Ըստ Մուրադյանի՝ հարցի շուրջ պետք է ունենանք մեկ ընթանրացված մոտեցում՝ համատարած վակցինացիա, որը թույլ կտա մեր ժողովրդին փրկվել։

«Վիրուսը, որի դեմ մենք պայքարում ենք՝ նա էլ մեր դեմ է պայքարում և մուտացիայի ենթարկվելով, ավելի հակվածություն է ձեռք բերում, կրկնավարակի և ավելի դժվար է անցնում։ Եթե նախկինում 6-ից մեկն էր լոնգ քովիդով տառապում՝ հաշմանդամ դառնում 3-6 ամսով, դժվար շնչում, վատ հիշողություն ունենում, հոգնածություն, մկանային ցավեր, հիմա՝ 3-ից մեկն է»,-հայտնեց Մուրադյանը։

Նա նաև նշել է․«Պետք է կարողանանք կոմունիկացվել, ժողովրդին ազնիվ բացատրել՝ կան բաց հարցեր, բայց փրկությունը սա է»։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ