Գլխավոր էջ Նորություններ Արարատի մարզում 3500 դեղաչափ «Մոդեռնա» են ստացել

Արարատի մարզում 3500 դեղաչափ «Մոդեռնա» են ստացել

288
0

Ինչպես արդեն հայտնի է, ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութն արդեն Հայաստանում է:

 

Արարատի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ պատվաստանյութի 3500 դեղաչափ հատկացվել է նաև Արարատի մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին՝ հայտնում են Արարատի մարզպետարանից։

 

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

 

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 13-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվել է 53.451 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 34.580, երկրորդ դեղաչափ` 18.871:

 

Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք պատվաստվել, կրել դիմակներ՝ կանխելու հատկապես վերջին շրջանում ահագնացող և մեծաթիվ մարդկանց կյանքեր խլող համավարակը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ