Գլխավոր էջ Նորություններ Որտե՞ղ է նայում Անահիտ Ավանեսյանը, ինչու՞ նա չի շտապում մարդկանց փրկել

Որտե՞ղ է նայում Անահիտ Ավանեսյանը, ինչու՞ նա չի շտապում մարդկանց փրկել

651
0
Հայաստանյան ներքաղաքական կյանքում, երբ ինչ-որ հանրային, քաղաքական գործիչ PR-ի պակաս է ունենում, սկսում է աջուձախ մարդիկ փրկել։
Իրականում, սա որքան էլ ծառայի տվյալ անձի վարկանիշի, հեղինակության աճին, շատ ավելի օգտակար, արդյունավետ քայլ է, քան տափակ հայտարարություններ, արտասովոր քայլեր անելը եւ դրանով հիշվելը։

Ընդ որում՝ եթե մարդկանց փրկելու «երախտապարտ» առաքելությունը նախկինում իրականացնում էին պատգամավորները, ապա տեւական ժամանակ է այդ գործը հանձն են առել կոչումով փրկիչները՝ բժիշկները։

Հանրային գործիչների «փրկարարական» աշխատանքների մասին հիշելու առիթը երեկ Արսեն Թորոսյանի հետ կապված դիպվածն էր, Երեւանում վրաերթ էր եղել, առաջինը օգնության էր հասել Արսեն Թորոսյանը, ով ավելի ուշ ահազանգել էր Շտապօգնություն։

Ուշագրավ է, որ «փրկարարական» հակումներ ունի նաեւ Թորոսյանի ոխերիմ ախոյանը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, նա էլ 2019թ Երեւանում տեղի ունեցած վթարի ժամանակ մեքենայից դուրս էր բերել վիրավորներին։
Մուրադյանը եւ Թորոսյանը քաղաքացիներին հետապնդում եւ փրկում են ոչ միայն ցամաքում, այլեւ օդում։ Օրինակ՝ 2015թ Մուրադյանը իր խորհրդականի եւ տեղակալի հետ ինքնաթիռում փրկել էր օտարերկրացի կնոջ կյանքը, Արսեն Թորոսյանն էլ հետ չէր մնացել նրանից, մոտ մեկ ամիս առաջ էլ ինքնաթիռում ամբողջ թռիչքի ժամանակ նա օգնություն է ցուցաբերել 2 ուղեւորների։
Այստեղ են ասել՝ որտեղ է նայում Անահիտ Ավանեսյանը, ինչու նա չի շտապում աջուձախ կյանքեր փրկել, ընդ որում՝ ի տարբերություն նախկին նախարարների ավելի կրեատիվ կլինի դա անել ։
Աղբյուրը`ArmDaly.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ