Գլխավոր էջ Նորություններ Ավանեսյանի շահարկումներն ու վտանգավոր հայտարարությունները շարունակվում են

Ավանեսյանի շահարկումներն ու վտանգավոր հայտարարությունները շարունակվում են

197
0

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը գրել է.

‼ Ա.Ավանեսյանի շահարկումներն ու վտանգավոր հայտարարությունները շարունակվում են ‼

 

❌ Հոկտեմբերի 11-ին Ա.Ավանեսյանը մասնակցել է «Ազատություն» ռադիոկայանի ՖԲ ասուլիսին:

 

‼ Անդրադառնանք նրա հնչեցրած մտքերից մի քանիսին ընդամենը․

 

1️⃣ Ա․Ավանեսյանը պնդում է, որ հիվանդանալ առողջանալը դեռ բավարար չէ, որ մենք պաշտպանված լինենք և ասենք, որ պատվաստման կարիք չկա, դա օգնում է իմունիտետի ձևավորմանը, իսկ համապատասխան ԱՀԿ-ի ցուցումների ախտանիշները վերանալուց 14 օր հետո կարելի է պատվաստվել:

 

📍 Մենք բերել ենք բազմաթիվ հրապարակումներ (https://www.facebook.com/antiepidemicalliance/posts/384655773368886), որտեղ ցույց է տրվել, որ հիվանդանալու արդյունքում ձևավորվում է կայուն, արդյունավետ իմունիտետ, որն առնվազն 1 տարի գերազանցապես պաշտպանում է կրկնավարակումներից, որոնց հաստատված դեպքերը կարող են լինել 0,001-ից մինչև 0,067% դեպքերում։

 

📍 Մյուս կողմից, Առողջապահության նախարարությունը հղիների պատվաստման հարցով սեփական բացթողումները քողարկելու համար հղումներ է կատարում ՌԴ մեթոդական ցուցումներին։ Սակայն, այս դեպքում ԱՆ-ն միտումնավոր շրջանցում է այն հանգամանքը, որ ՌԴ նույն մեթոդական ցուցումներով քովիդով հիվանդացած մարդկանց ցուցված է պատվաստել 6 ամիս հետո, իսկ բնակչության շրջանում 60% կոլեկտիվ իմունիտետին հասնելու դեպքում՝ 12 ամիս հետո։ Նման մոտեցում են որդեգրել նաև այլ երկրներ։ Ա․Ավանեսյանը հայտարարում է, որ մեր դեպքում ընդամենը 3 ամիս չի պարտադրվի պատվաստումը հիվանդացած մարդկանց՝ այն էլ ՊՇՌ հնարավոր կեղծ դրական պատասխանների պատրվակով։ Այսինքն, ԱՆ-ն կուրորեն հետևողական կերպով չի ուզում նկատել հիվանդության հետևանքով ձևավորված արդյունավետ պաշտպանվածությունը և առնվազն 1 տարվա ընթացքում պատվաստման անհրաժեշտության բացակայությունը։ Ի դեպ, հետազոտությունները շարունակվում են և հիվանդացածների շրջանում կայուն իմունիտետի վերին սահմանը դեռ չի նշվում։ Այն կարող է շատ ավելի երկարատև լինել։

 

2️⃣ Ա․Ավանեսյանը քովիդի հետագա կրկնակի պատվաստումները համեմատում է գրիպի կամ կարմրուկի պատվաստումների հետ, որը կոռեկտ չէ, քանի որ վերջիններս կատարվում են բացառապես կամավոր սկզբունքով։

 

3️⃣ Ա․Ավանեսյանն ակնարկում է, որ, որոշ երկրների օրինակով, ՀՀ-ում նույնպես հետագայում կարող են պատվաստվել երեխաները։ Սա ոչ միայն բացարձակ անիմաստ գործողություն է, երբ երեխաները գերակշիռ մեծամասնությամբ ոտքի վրա են տանում այս հիվանդությունը և բնական ճանապարհով ձևավորում իմունիտետ, այլև պարունակում է պոտենցիալ վտանգներ և ռիսկեր, քանի որ հայտնի չեն պատվաստանյութերի հեռակա ազդեցությունները, իսկ մոտակա ազդեցություններից արդեն իսկ կան սրտամկանի բորբոքման գրանցված դեպքեր նրանց շրջանում։

 

💬 Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնություն

 

Հետևեք մեզ նաև՝

https://t.me/AntiEpidemicAlliance

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ