Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսը սեզոնայնություն է ձեռք բերում

Կորոնավիրուսը սեզոնայնություն է ձեռք բերում

565
0

Կորոնավիրուսը դառնում Է սեզոնային հիվանդություն, ուստի դրա դեմ պայքարի միջոցառումներն ունեն երկու ուղղություն. վարակի փոխանցման շղթայի խզում եւ իմունային շերտի ստեղծում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան՝ ելույթ ունենալով կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած նիստում:

 

«Ակնհայտ Է, որ վիրուսը ձեռք Է բերում սեզոնայնություն, որ այն մտնում Է սեզոնայինների շղթայի մեջ: Հետեւաբար, միջոցառումները, որոնք մշակվում են մեր գործընկերների կողմից, ունեն երկու ուղղություն: Առաջին ուղղությունը (վարակի) փոխանցման ընդհատվելն Է ամենատարբեր միջոցներով: Երկրորդը իմունային շերտի ստեղծումն Է: Այսօր դա ակնհայտ գիտական եզրակացություն Է, եւ հենց այդ ուղղությամբ Էլ զարգանում են հիվանդացության նվազման ձեւավորվող միջոցառումները»,-ասել Է Պոպովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ